Նորություններ

Սիրելի ուսանողներ, դասախոսներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է բոլորին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Թեպետ այս տարի մեր ուսանողների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվելու է 14 օրից, սակայն խորհրդանշական այս օրն առավել հիշարժան է բոլոր աշակերտների և ուսանողների համար: Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում ու ցանկանում,…

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի մասնագիտական ուսումնական հաստատության կարիերայի ստորաբաժանման պատասխանատուի, նվագակցողի, ռուսաց լեզու առարկայի, դիզայն , դերասանական արվեստ, երգեցողություն, դուդուկ, դհոլ և երաժշտական տեսական առարկաներ  մասնագիտությունների դասախոսների թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը  ներկայացնում է՝ Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), Փաստաթուղթ (դիպլոմ)՝…

Օգոստոսի 5-10 Արմավիրի արվեստի պետական քոլեջում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ անցկացվեցին 2020-21 ուստարվա բոլոր  մասնագիտությունների ընդունելության քննությունները։ Ստորև տեղադրված աղյուսակից կարող եք ծանոթանալ  քոլեջի 2020-21 ուստարվա ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկին։

Սիրով տեղեկացնում ենք, որ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական արվեստ և երգեցողություն բաժինների սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվավոր մրցանակների։ Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դափնեկիր ուսանողներին և աշակերտներին, նրանց ծնողներին, ինչպես նաև դասախոսներ’ Ե.Վարդազարյանին, Ա.Հակոբյանին, Տ.Պադարյանին, Ս.Խաչատրյանին և Հ.Հովհաննիսյանին , ովքեր մեծ ներդրում…

Հունիսի 5-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ԱԱՊՔ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ քոլեջի տնօրինությունը, խստորեն պահպանելով պարետատան բոլոր ցուցումները, դիպլոմների հանձնումը այս տարի իրականացրեց ըստ բաժինների՝ նախապես հրապարակված ժամանակացույցով: Հերթական անգամ քոլեջի տնօրինությունը և դասախոսական անձնակազմը մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեց իր սաներին, ովքեր այս տարիների…

Հուլիսի 24-ին Արմավիր արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ ԱԱՊՔ 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է ուսանողներին քոլեջում իրենց կրթական գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ , հավատացած լինելով, որ շրջանավարտները համալրելու են հանրապետության կադրային դարբնոցը՝ իրենց ուրույն ներդրումն ունենալով արվեստի տարբեր ոլորտներում:

Հունիսի 19-ին և 21-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում դաշնամուրային և լարային դասական ստեղծագործությունների մենահամերգային ծրագրերով հանդես եկան քոլեջի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ` Հարություն Եդիգարյանը, Նազելի Սարգսյանը և Վալենտինա Հունանյանը: Մենակատարները հուզված էին և միաժամանակ շատ ոգևորված, ինչն էլ համերգին ջերմություն և գեղեցիկ մթնոլորտ հաղորդեց: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասախոսներ`Ելենա Վարդազարյանին, Տիգրան Պադարյանին…

Հունիսի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդես-համերգը, որը նվիրված էր հայ երկու տարեկից հսկաների ` Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Տարեվերջյան տոնական օրը մեկնարկվեց քոլեջի նախասրահում բացված ցուցահանդեսով, որտեղ ցուցադրված էին շրիֆտ,մանրանկարչություն առարկաների և համակարգչային դիզայն բաժնի կոմպոզիցոն աշխատանքները : Ցուցահանդեսին հաջորդեց հաշվետու համերգը,որտեղ քոլեջի բոլոր բաժինների տարբեր…

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիս ամսին մեկնարկած <<Նոր շունչ>> և <<Նազանք>> պարի համապետական մրցույթ-փառատոններին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի պարային համույթը, առանձնանալով իր վառ կատարումներով, արժանացել է պատվավոր 2-րդ կարգի մրցանակների: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասախոսներ` Գ.Բարեղամյանին, Լ.Մանուկյանին, և դափնեկիր ուսանողներին` մաղթելով անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Մայիսի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կայացավ միջոցառում <<Բաբելոնյան խառնաշփոթ>> խորագրոով, որը կազմակերպել էր քոլեջի օտար լեզվի դասախոս` Մ.Պետրոսյանը: Միջոցառման թեման առաջին մարդու արարումից մինչև Բաբելոնյան աշտարակի փլուզուման պատճառ հանդիսացող մարդկային տարբեր լեզուների ծագումն էր: Միջոցառման ողջ ընթացքում ուսանողները թեման մեկնաբանում էին և՛ հայերեն, և՛ անգլերեն: Բեմը ձևավորված էր պատմական կոլորիտով և խորհրդանշական դեկորացիաներով: Միջոցառումը…