ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Հունիսի 5-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ԱԱՊՔ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ քոլեջի տնօրինությունը, խստորեն պահպանելով պարետատան բոլոր ցուցումները, դիպլոմների հանձնումը այս տարի իրականացրեց ըստ բաժինների՝ նախապես հրապարակված ժամանակացույցով:

Հերթական անգամ քոլեջի տնօրինությունը և դասախոսական անձնակազմը մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեց իր սաներին, ովքեր այս տարիների ընթացքում դարձել էին քոլեջի յուրաքանչյուր աշխատակցի համար հարազատ զավակներ: Ուսումնառության այս տարիների ընթացքում նրանք մասնագիտացել են՝ տարեցտարի աստիճանանաբար ուրվագծելով իրենց աշխատանքային և կրթական հեռանկարները, ձեռք են բերել այնպիսի որակներ, որոնք կօգնեն նրանց լիարժեք մրցունակ լինելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Մաղթում ենք բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում:

Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է նաև բոլոր ուսանողներին քոլեջում իրենց կրթական գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ :

  • June 5, 2020
  • |