Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի գործավարի (0,5 միավոր ծանրաբեռնվածություն) թափուր տեղի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը), 3) անձնագիր (բնօրինակը և պատճենը), 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ…
Ապրիլի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դերասանական արվեստ բաժնի դասախոս Վ.Վարդանյանի նախաձեռնությամբ բեմադրվեց յուրօրինակ ներկայացում: Միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին: Քոլեջի դերասանական արվեստ և այլ բաժինների ուսանողներն իրենց հուզառատ և տպավորիչ ներկայացման միջոցով կարողացան հանդիսատեսին փոխանցել ցեղասպանված և օտար ափերում ապաստան գտած հայ ազգի հույզերն ու զգացմունքները: Միջոցառման նյութը Մեծ եղեռնի ահասարսուռ օրերի…
Սիրով տեղեկացնում ենք, որ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության, գործիքային կատարողական արվեստ, գեղարվեստ բաժինների ուսանողները, ինչպես նաև քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվավոր մրցանակների։ Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասավանդող դասախոսներ և դափնեկիր ուսանողներին ու աշակերտներին` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ապրիլի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները քոլեջի այգում իրականացրին ծառատունկ: Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես քոլեջի ուսանողները,ովքեր մեծ հոգատարությամբ և խնամքով քոլեջին հարակից այգում տնկեցին մրգատու և այլ ծառերի տնկիներ ու ծաղիկներ։ Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և նպատակ ունեն ուսանողների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ,…
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը քոլեջի ուսանողների հետ միասին այսօր կազմակերպել էր երթ։ Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ: Հուշակոթողի մոտ քոլեջի երգեցողության բաժնի ուսանողները կատարեցին Կոմիտասի ,,Տեր ողորմյա,, շարականը’ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:
Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<համակարգչային դիզայն>> բաժնի դասախոս Ա. Ղանդիլյանը կազմակերպել էր սեմինար <<գեղարվեստի >> բաժնի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան համակարգչային դիզայն բաժնի ավարտական կուրսի ուսանողները, ովքեր շատ հանգամանալից և բովանդակային ներկայացրին <<դիզայն>> մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան այդ մասնագիտության տարբեր ճյուղերին ։ Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանի միջոցով։
Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս Ա. Մովսիսյանը 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացրեց բաց դաս` նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին: Դասի բացումը կատարեց Ա.Մովսիսյանը` ներկաներին փոխանցելով տերյանական շունչն ու հոգին, կարոտն ու սերը, գեղագիտական արժեքները: Ողջ դասի ընթացքում ուսանողներն ասմունքեցին տարբեր բանաստեղծություններ հեղինակի <<Մթնշախի անուրջներ>> և…
Ապրիլի 15-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ավարտական կուրսի ուսանողները : Հանդիպման ընթացքում տիկին Կուրղինյանը շատ հանգամանալից ուսանողներին ներկայացրեց ՌԴ-ի տարածքում արտագնյա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքներն ու պարտականությունները, անդրադարձավ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման հիմախնդիրներին, ինչպես նաև ուսանողներին փոխանցեց իրավաբանական անվճար խորհրդատվություն ստանալու կոնտակտային տվյալներ : Խորհրդատվության արդյունքում ուսանողները ձեռք բերեցին…
Ապրիլի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տարբեր բաժինների 2-րդ և 3-րդ կուրսի մի շարք ուսանողները դաս. գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի և քոլեջի մասնագիտական կողմնորոշման կենտրոնի պատասխանատու Գ.Եսանայի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ուսանողները ծանոթացան մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկի փաստագրական վկայություններին, իսկ հուշահամալիր այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցին ապրիլի 24-ի անմեղ զոհերի…
Ապրիլի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանը կազմակերպվել էր բաց դաս 2-րդ կուրսի <<Գեղանկարչության>> բաժնի ուսանողների մասնակցությամբ, որը նվիրված էր ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկուն։ Նա Ցեղասպանության սարսափելի օրերի ականատես դարձավ մարդու ձևավորման համար թերևս ամենակարևոր փուլում՝ դեռահասության շրջանում: Ուսանողները հանգամանալից ներկայացրին նկարչի կյանքը ,թե ինչպիսի հետքեր են թողել…