Նորություններ

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթում , որ ամենքիս սրտերը սուրբծննդյան լույսով լցվեն ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ: Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար: Թող Աստծո Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորի տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝ «Քրիստոս ծնավ և…

2020-21 ուստարվա 1-ին կիսամյակի ընթացքում Արմավիրի արվեստի պետական քոլեջի բոլոր բաժինները, չնայած համաճարակի խիստ սահմանափակումներին, հանդես են եկել ուսումնադաստիարակչական և մասնագիտական արդյունավետ աշխատանքներով ու նախաձեռնություններով։ Կատարված ողջ աշխատանքի ամփոփման նպատակով քոլեջի տնօրինության և դասախոսական անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցան կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություններ` ըստ բաժինների, որոնց ընթացքում քննարկվեցին կատարվելիք նախագծերը , անդրադարձ կատարվեց բացթողումներին և այս…

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել է Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի շրջանավարտ` Գևորգ Արշակյանը: Քոլեջի տնօրինությունը,դասախոսա- կան կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսի հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Հավերժ փառք ու խոնարհում: Երբ լսվեց որոտը արկերի Եվ զինապարտի կանչը սահմանի, Ես կրկին հավատով լցված Հաղթական ոգով մարտի գնացի:…

Այսօր մեր պատմության ամենամեծ բնական աղետի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է: Աղետ, որի բերած կորստի ու ողբերգության ցավը արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, եւ ողջ մարդկությանը միավորեց “Քեզ համար, Հայաստան” կարգախոսով: Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը: Բնության կույր տարերքը րոպեների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի վարիչ Լ.Վարդանյանի և նույն բաժնի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված կտավների վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվեց <<Զինծառայողների ապահովագրության >> հիմնադրամին։ Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր ուսանողներին ովքեր առանց երկմտելու մասնակցություն ունեցան այս հայրենանվեր նախաձեռնությանը։

Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջը նվիրատվություն կատարեց <<Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար>> խորագրով դրամահավաքին։ Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը, ողջ դասախոսական, վարչական անձնակազմին, մեր սիրելի ուսանողներին ովքեր այս օրհասական պահին մասնակցություն ունեցան այս չափազանց անհրաժեշտ համահայկական նախաձեռնությանը։ Փառք մեր հաղթանակ կերտող զինվորներին, փառք Արցախում ամուր կանգնած մեր քույրերին և եղբայրներին։

Սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8)-ին լրացավ հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 151-ամյակը: Թուրք-ադրբեջանական ահաբեկչության այս ահասարսուռ օրերին, երբ հերթական անգամ հայը զենք է վերցրել իր ազգային ինքնությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար, հասկանալի է դառնում մի պարզ ճշմարտություն, որ պատմության անիվը իր հերթական պտույտն է կատարել. մենք կրկին դեմ դիմաց կանգնած…

Սիրելի դասախոս, շնորհավորում ենք Ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթում ենք բոլորիդ անսպառ եռանդ, մասնագիտական բազում հաջողություններ, մանկավարժական բեղուն գործունեության։ Մարտական այս թեժ օրերին դասախոսին և մանկավարժին է վստահված մի կարևոր առաքելություն` հայրենասիրություն ու քաջակորով վճռականություն սերմանել երիտասարդ սերնդի մեջ, վառ պահել ազգային գիտակցության և ինքնության պահպանման կարևորագույն գաղափարախոսությունը, նորօրյա հերոսների անօրինակ սխրանքներով բարձրացնել կրթվող սերնդի հայրենասիրական…

Նորից հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>>   ՊՈԱԿ-ի դիզայն (918 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն), դուդուկ (360 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն ) մասնագիտությունների, մաթեմատիկա (420 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն) առարկայի դասախոսների, իրավախորհրդատուի (0,5 միավոր), գնումների համակարգողի(0,5 միավոր), ինչպես նաև մեթոդիստի (0,5 միավոր)  թափուր տեղերի համար: Փաստաթղթերի պատճենները ուղարկել armavir_artcollege@mail.ru  էլեկտրոնային հասցեին, իսկ մրցույթի օրը ներկայանալ…

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական վայրագ հրոսակախմբի ավերիչ գործուղությունների կիզակետում հայտնված Արցախի մարտական դիրքերում իրենց հայրենի հողը պաշտպանող մեր քաջարի զինվորները, կենաց​ ու մահու կռիվ մղելով` անառիկ են պահում հայոց սահմանները` մի թիզ հող անգամ չզիջելով արյունարբու ու բարբարոս ոսոխին: ​ ​ Այդ պայքարի քաջակորով զավակներից են մեր կրթօջախի սաներ Աշոտ Թադևոսյանը և Արմեն Թովմասյանը, որոնց սխրանքը…