Հավերժ փառք ու խոնարհում

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել է Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի շրջանավարտ` Գևորգ Արշակյանը:
Քոլեջի տնօրինությունը,դասախոսա-
կան կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսի հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Հավերժ փառք ու խոնարհում:
Երբ լսվեց որոտը արկերի
Եվ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հավատով լցված
Հաղթական ոգով մարտի գնացի:
Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժվում սահմանները մեր,
Զինվորի արյամբ գծված սահմանը
Կյանքերի գնով անխախտ էր պահվում:
Թշնամու անթիվ արկերի դիմաց
Մեր աղոթքն էինք բարձրացնում Աստծուն,
ԵՎ թշնամու այդ արկերը զորեղ
Անզոր թափվում էր աղոթքներից մեր։
Հավատի հզոր ոգով տոգորված’
Միայն Աստծու հույսով ենք լցված,
Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ,
Աստծով կհաղթես անպարտ Հայաստան։
Գևորգ Արշակյան
  • December 17, 2020
  • |