Բեմադրություն նվիրված Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին

Ապրիլի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դերասանական արվեստ բաժնի դասախոս Վ.Վարդանյանի նախաձեռնությամբ բեմադրվեց յուրօրինակ ներկայացում: Միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին:

Քոլեջի դերասանական արվեստ և այլ բաժինների ուսանողներն իրենց հուզառատ և տպավորիչ ներկայացման միջոցով կարողացան հանդիսատեսին փոխանցել ցեղասպանված և օտար ափերում ապաստան գտած հայ ազգի հույզերն ու զգացմունքները: Միջոցառման նյութը Մեծ եղեռնի ահասարսուռ օրերի ականատես երկու նշանավոր հայերի’ Կոմիտասի և Սողոմոն Թեհլերյանի տարաբախտ ճակատագրերի ողբերգական պահերի արտացոլումն էր արվեստի լեզվով’ գեղեցիկ բեմադրությամբ, հուզառատ գործիքային կատարումներով ու երգերով։ Միջոցառումն անչափ հուզեց ներկաներին։ Ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ քոլեջի տնօրինությունը ‘ շնորհակալություն հայտնելով տպավորիչ ելույթների համար։

  • April 30, 2021
  • |