ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»
Արմավիրի արվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1990 թվականին ՀՀ մինիստրների խորհրդի թիվ 397 որոշմամբ:
Արմավիրի արվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ի աշխատանքները նպատակաուղղված են եղել միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստմանը, սովորողների գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու խորացմանը, մասնագիտական և կատարողական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ուսումնական գործընթացի ապահովման, կազմակերպման ու իրականացման համար աշխատում ենք հնարավորինս բավարար պայմաններ ստեղծել այն իրականացնելու համար:
Քոլեջն ինչպես հայտնի է, բացի մասնագիտական (երաժշտական և գեղարվեստ) կրթական ծրագրերից, իրականացնում է նաև հանրակրթական ծրագրեր և այս առումով դասավանդվող առարկաների սահմաններում մշտական աշխատանքներ են տարվել սովորողների դաստիարակման, ճիշտ վարվելակերպի ձևավորման ուղղությամբ:
Ուսումնական գործընթացի կատարելագործմանն ու արդիականացմանն է ուղղված սերտ կապերի հաստատումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պրոֆեսորա – դասախոսական կազմի հետ:
Քոլեջի դասատուական կազմը նույնպիսի գործունեությամբ հանդես է եկել քաղաքի և մարզի արվեստի, երաժշտական, գեղարվեստի ու հանրակրթական դպրոցներում:
Արմավիրի արվեստի պետական քոլեջը Արմավիրի մարզում բացի ուսումնական հաստատություն լինելուց, հանդիսանում է նաև մշակութային կենտրոն, որտեղ մշտապես հյուրընկալվում են մարզ ժամանած տարբեր երկրների պատվիրակություներ, ճանաչված մշակութային, հոգևոր, քաղաքական և հասարակական գործիչներ:
Քոլեջի սաներն ու դասատուները իրենց մասնակցությունն են բերում ոչ միայն միջքոլեջային, այլև քաղաքում և մարզում անցկացվող գրեթե բոլոր միջոցառումներին, ինչը հղկում է նրանց բեմական պահվածքը և կատարողական վարպետությունը:
Քոլեջի սաները մասնակցել են Հանրապետական, Միջազգային տարբեր մրցույթների, փառատոների և ստուգատեսների, արժանանալով տարբեր մրցանակների և խրախուսանքների:
Քոլեջն իր գոյության տարիների ընթացքում սերտ կապերի մեջ է եղել նախկին շրջանավարտների հետ:
Շրջանավարտների մի մասը իրենց ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում` Երևանի Կոմիտասի անվ պետական կոնսերվատորիայում , Խ. Աբովյանի անվ, մանկավարժական համալսարանում գեղարվեստի ակադեմիայում , Ճարտարագիտական համալսարանում:
Շրջանավարտների մի մասը տեղավորվում է քաղաքի և հարակից գյուղերի մանկական երաժշտական և գեղարվեստի դպրոցներում, ինչը մասամբ լուծել է շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցը: Քոլեջի շրջանավարտներից Երևանի Կոմիտասի անվ պետական կոնսերվատորիա , Խ. Աբովյանի անվ, մանկավարժական համալսարան, գեղարվեստի պետական ակադեմիան ավարտածները այսօր համալրել են քոլեջի դասավանդող դասատուների շարքը:
2013 թ. քոլեջում լիցենզավորվել է պարարվեստ մասնագիտությունը և կատարվել է առաջին ընդունելություն:
Արմավիրի արվեստի պետական քոլեջը ունի պայմանագիր Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ: Ըստ որի քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարողեն ընդունվել Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի մասնագիտություններով և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` երաժշտական բոլոր մասնագիտությունների գծով:
Անցյալ տարիներին սովորողների թիվը չի գերազանցել 100-ի:
Այժմ քոլեջում սովորում են 169 ուսանող` նախորդ տարիների համեմատ սովորողների թիվը աճել է:
Քոլեջին կից գործում է պրակտիկայի բաժին, որտեղ սովորում են դպրոցահասակ մոտ 250 երեխաներ, որը հանդիսանում է քոլեջի բազան, իրականացվում է ուսանողների մանկավարժական պրակտիկան: Հաշվետու ժամանակաշրջանում քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները նույնպես զգալի հաջողություններ են արձանագրել Հանրապետական, Միջազգային մրցույթներում և ստուգատեսներում: Նրանցից ոմանք էլ հետագայում դառնում են քոլեջի սովորողներ:
Տնօրեններ`
Սիմոնյան Հովհաննես Պավելի 1990 – 1998 թթ
Խաչատուրյան Երանուհի Գրիգորի 1998 – 2011 թթ
Մուրադյան Նունե Աշոտի 2011 թ –