Ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-ամյակին

Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ. Քուրդյանի, բաժնի վարիչներ Ե.Վարդազարյանի և Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-ամյակին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործիքային կատարողական արվեստ, երգեցողություն, պարարվեստ, դերասանական արվեստ բաժիններում սովորող տաղանդաշատ սաները։
Շնորհակալություն ենք հայտնում մասնակից ուսանողներին, ինչպես նաև դասախոսներ’ Ե.Վարդազարյանին, Տ.Պադարյանին, Ա.Ավետիսյանին, Ս.Արզումանյանին, Ա. Ալավերդյանին, Լ.Մանուկյանին, Բ.Շախսուվարյանին, Վ.Վարդանյանին, Հ. Մարտիրոսյանին ուսանողների հետ տարված աշխատանքի համար։
Չնայած լուրաքանչյուր հայի համար պատմական նշանակություն ունեցող այս օրը նշվեց դառնության զգացումով, սակայն միջոցառումը ծառայեց իր նպատակին, քանզի Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չպետք է մոռացվի, մենք պարտավոր ենք արժանվույնս գնահատելու մեր հերոս զավակներին։
Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին։
  • January 29, 2021
  • |