Ամփոփվեց 2020-21 ուստարվա առառին կիսամյակը

2020-21 ուստարվա 1-ին կիսամյակի ընթացքում Արմավիրի արվեստի պետական քոլեջի բոլոր բաժինները, չնայած համաճարակի խիստ սահմանափակումներին, հանդես են եկել ուսումնադաստիարակչական և մասնագիտական արդյունավետ աշխատանքներով ու նախաձեռնություններով։ Կատարված ողջ աշխատանքի ամփոփման նպատակով քոլեջի տնօրինության և դասախոսական անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցան կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություններ` ըստ բաժինների, որոնց ընթացքում քննարկվեցին կատարվելիք նախագծերը , անդրադարձ կատարվեց բացթողումներին և այս ընթացքում ձեռքբերված հաջողություններին։

  • December 28, 2020
  • |