Մարտի 24-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի սովորողները այցելեցին Փարաջանովի տուն-թանգարան : Օրը շատ տպավորիչ էր և հիշարժան սովորողների համար : Նրանք հիացած էին Փարաջանովի տաղանդով , նրա աշխարհընկալմամբ, ազատ մտածելակերպով: Նշենք նաև , որ տուն-թանգարանի տնօրինությունը սովորողներին հրավիրեց ամռանն անցկացվելիք մեծ հանճարի ծննդյան 90 ամյակին նվիրված “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնին:
Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասատու` Մ.Խաչատրյանի կազմակերպած բաց դասը 1-ին կուրսեցիների հետ նվիրված էր մեծանուն բանաստեղծ ` Հ.Թումանյանի ծննդյան 145 ամյակին: Սովորողները մեծ ոգևորությամբ և սիրով ներկայացրեցին բանաստեղծի ստեղծագործությունները, հանդես եկան գեղեցիկ ասմունքով և երաժշտական համարներով:
ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Արմավիրի արվեստի պետական քոլեջում գարուն էր: Բոլոր դասատուները հրավիրված էին : Իսկ եղանակն էլ բարենպաստ էր օրը տոն դարձնելու համար: Տեղի ունեցավ միջոցառում նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Նկարիչները կազմակերպել էին հետաքրքիր ցուցահանդես , իսկ երաժիշտներն ու պարրարվեստի բաժնի ուսանողները իրենց գեղեցիկ ելույթներով շնորհավորեցին մանկավարժներին: Հյուր էր եկել Կարաբալան և…
ՀՀ Կրթության և գիտության նախարարության Արմավիրի արվեստի պետական քոլեջը փետրվարի 13-ին տոնեց Տեառնընդառաջը: Պարարվեստի և երաժշտական բաժնի ուսանողներն ուսումնասիրելով հայկական ժող.ստեղծագործություն առարկայից ծեսին հատուկ երգեր և պարեր , լիարժեք դարձրեցին տոնի խորհուրդը: Քոլեջի ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք տոնի կազմակերպչական աշխատանքներին :
Քոլեջը սերտորեն համագործակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Արմավիրի մարզային Երիտասարդական կենտրոնի հետ : Համատեղ կազմակերպվում և անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ / Անկախության 22 ամյակին նվիրված, համատեղ այցելություն հայտնի խեցեգործ ` Արարատ Մարտիրոսյանի արվեստանոց, քաղաքային այգում ծառատունկ , Արմավիրի կարմիր բլրին հարող տարածքի մաքրում և այլն/ : Համերգային ծրագրով ակտիվ մասնակցություն ունեցան հունվարի 13…