Նորություններ

Հոկտեմբերի 19-ին ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› սրահում կայացավ ‹‹Համաշխարհային հմտություններ›› մրցույթը` որպես ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի արդյունք թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ և փորձագետներ: Միջոցառումը սկսվեց Արմավիրի արվեստի պետական…

Հոկտեմբերի 5-ը Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսների համար հագեցած էր անակնկալներով:Առաջին անակնկալը `ուսուցչի օրվա կապակցությամբ ,Արմավիրի մարզպետ `Ա.Ղահրամանյանի շնորհավորական ուղղերձն էր դասախոսներին `իրենց կատարած անմնացորդ աշխատանքի համար: Օրվա առիթով երեք լավագույն դասախոսներ քոլեջի տնօրեն`Ն.Մուրադյանի և արհմիության խորհրդի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Հաջորդ անակնկալը ուսանողների կողմից էր : Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և դիզայն մասնագիտության բաժնի ուսանողների աջակցությամբ…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Ն. Մուրադյան Սիրելի ուսանողներ,մանկավարժներ շնորհավորում եմ Ձեզ 2015-2016ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի և գիտելիքների օրվա կապակցությամբ:Մաղթում եմ նոր ձեռքբերումների, նվաճումների, մասնագիտական հաջողություններով լի տարի:Սիրելի ուսանողներ ցանկանում եմ նոր ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերեք բարձր առաջադիմություն, աշխատասիրություն, մասնագիտական կարողություններ և հմտություններ: Համոված եմ որ սիրելի մանկավարժներ և ուսանողներ մեր համատեղ ջանքերով կունենանք նորանոր…

Հունիսի 1-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ հաշվետու համերգ-ցուցահանդես` երեխաների միջազգային օրվա և քոլեջի հիմնադրման 25 ամյակին նվիրված: Համերգ-ցուցահանդեսին մասնակցեցին պրակտիկայի բաժնի տարբեր մասնագիտության լավագույն սաները: Գեղարվեստի բաժնի թվով 4 և երգեցողության բաժնի թվով 1 աշակերտները վերջինս մասնակցեցին <<Արտ մյուզիք>> VI հանրապետական մրցույթ-փառատոնին, արժանանալով երկու – I , մեկ…

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ երգեցողության բաժնի համերգ` նվիրված քոլեջի հիմնադրման 25–ամյակին: Համերգին մասնակցում էին դասախոսներ` Հ. Հովհաննիսյանի, Կ. Մուրադյանի, Ե. Թորչյանի, Տ. Պապյանի ուսանողները, որոնք հանդես եկան անհատական և համույթային կատարումներով: Ներկաները տպավորված էին, հիացած բարձր որակի կատարումներով, եղան բազմաթիվ դրական արձագանքներ և ելույթներ: Քոլեջի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Արմավիրի…

Մայիսի 18-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ժողովրդական նվագարանների բաժնի   / քանոն,  դուդուկ,   շվի , քամանչա,  դհոլ, մասնագիտությունների /  համերգ`  նվիրված քոլեջի հիմնադրման 25 –ամյակին: Համերգին մասնակցում էին դասախոսներ` Մ.Ասատրյանի, Ա.Հակոբյանի, Վ.Համբարյանի. Ա.Գրիգորյանի, Շ.Մկրտչյանի, Հ.Մարտիրոսյանի  ուսանողները, որոնք  հանդես եկան անհատական և  համույթային  կատարումներով:

Արմավիրի արվեստի պետական քոլեջում մենահամերգով ելույթ ունեցավ ժողովրդական նվագարանների բաժնի քանոն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի ` Լիաննա Երեմյանը, դասախոս` Մ. Ասատրյան, նվագակցող` Գ. Վիրաբյան: Ծրագրում հնչեցին հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Լիանա Երեմյանը օրեր առաջ մասնակցեց Գյումրու երաժիշտ – կատարողների <<Վերածնունդ>> միջազգային VII մրցույթ-փառատոնին և արժանացել 1 կարգի դիպլոմի:  

Մայիսի 8-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ դաշնամուրային , լարային ,ընդհանուր դաշնամուր բաժինների մասնակցությամբ համերգ` նվիրված քոլեջի հիմնադրման 25 –ամյակին: Համերգին մասնակցում էին դասախոսներ` Լ. Մաղաքյանի, Ե. Վարդազարյանի, Կ. Համբարձումյանի, Տ. Պադարյանի, Ջ. Մկրտչյանի, Ա. Իկիլիկյանի, Հ. Գրիգորյանի, Ա. Դանիելյանի, Ա. Հակոբյանի ուսանողները, որոնք հանդես եկան անհատական և անսամբլային կատարումներով , ինչպես նաև դաշնամուրային…

Ս/թ ապրիլի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ երգեցողության բաժնի դասախոս` Նունե Մուրադյանի 3-րդ կուրսի ուսանող` Մանե Բարեղամյանի մենահամերգը ` /նվագակցող` Ե.Վարդազարյան/, նվիրված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգային ծրագրի 1-իմ մասում ընդգրկված էր Շուբերտի, Սեն-Սանսի, Ֆրանկի, Կերուբինիի, Բախ-Գունոյի, Արկադելտի և Կաչիննիի ,, Ավե Մարիա,, -ներ , իսկ երկրորդ մասում հնչեց արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի հիմնադրման 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքը շարունակվում է: Ապրիլի 27–ին տեղի ունեցավ համերգ-ցուցահանդես: Համերգին մասնակցում են քոլեջի դասախոսները և տարբեր տարիների լավագույն շրջանավարտները, ովքեր ստանալով բարձրագույն կրթություն իրենց արգասավոր աշխատանքն են շարունակում հարազատ քոլեջում: Համերգի մասնակիցները տարբեր տարիներին արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: