Հոկտեմբերի 5

Հոկտեմբերի 5-ը Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսների համար հագեցած էր անակնկալներով:Առաջին անակնկալը `ուսուցչի օրվա կապակցությամբ ,Արմավիրի մարզպետ `Ա.Ղահրամանյանի շնորհավորական ուղղերձն էր դասախոսներին `իրենց կատարած անմնացորդ աշխատանքի համար:
Օրվա առիթով երեք լավագույն դասախոսներ քոլեջի տնօրեն`Ն.Մուրադյանի և արհմիության խորհրդի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Հաջորդ անակնկալը ուսանողների կողմից էր : Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և դիզայն մասնագիտության բաժնի ուսանողների աջակցությամբ պատրաստված գեղեցիկ հուշանվերները ուսաոնղները սիրով դասախոսներին հանձնեցին ի նշան երախտագիտության , իրենց կատարած անխոնջ աշխատանքի համար :

  • October 5, 2015
  • |