Նորություններ

2016թ.մայիսի 6-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված  Հայ ժողովրդի մայիսյան փառապանծ հաղթանակներին ու մեր քոլեջի վերջին հաղթարշավին, որը կայացավ Գյումրու‹‹Վերածնունդ›› միջազգային VIII  մրցույթ-փառատոնին: Համերգը կազմակերպել էր Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն երգեցողության դասախոս` Ն.Մուրադյանը, երգեցողության բաժնի ուսանողներ` Մ.Բարեղամյանի, Ա.Առաքելյանի, Մ.Սարգսյանի, Գ.Գինոսյանի մասնակցությամբ և Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ: Ծրագիրը բարդ էր և հագեցած:…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են վարպետության դասընթացներ, որոնք անցկացնում են անվանի մարդիկ, պրոֆեսորներ, փայլուն մասնագետներ: 2016թ. մայիսի 4-ին քոլեջում անցկացվեց հերթական վարպետության դաս, Երևանի Կոմիտսի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի պրոֆեսոր` Ալլա Գալստյանի ղեկավարությամբ: Վարպետության դասին մասնակցում էին երգեցողության բաժնի վոկալ համույթի դասախոսները, նվագակցողը և II-IV կուրսերի ուսնողները: Դասի ընթացքում մասնագիտական…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսներ` Ա. Ալավերդյանը, Է. Մարտիրոսյանը, Ջ. Բաղդասարյանը, Է. Բաբաջանյանը 2015 թ. հունիսի առաջին օրերին և 2016 թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը հաջողությամբ մասնակցեցին <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> /LIFE/ 30 ժամանոց և << Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար>> /SIVEE/ ծրագրերի շջանակներում կազմակերպված վերապատրաստողների վերապատրաստման…

Արմավիրի արվեստի պետական քոլեջը իր գոյության 26 տարիների ընթացքում մասնակցելով հանրապետական և միջազգային բազմաբնույթ մրցույթների ու փառատոնների ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, պատվավոր նվաճումներ և հաղթանակներ: 2016 թ. ապրիլին մեր քոլեջը կրկին մասնակցեց Գյումրիի <<Վերածնունդ>> միջազգային VIII մրցույթ-փառատոնին և վերադարձավ իր հերթական պանծալի, փայլուն հաղթանակներով: Մեր ուսանողները նվաճեցին բազմաթիվ պատվավոր մրցանակներ: Անշուշտ այդ նվաճումները մեր քոլեջի…

Ս/թ  ապրիլի  23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջը կազմակերպել էր ‹‹Ազգային  խաղերի մրցումներ››  միջոցառումը  ‹‹Սպորտի ժառանգություն››  խորագրով ` նվիրված    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան : Մրցույթը անցկացնում էր ֆիզիկական կուլտուրայի  դասախոս` Է .Մարտիրոսյանը քոլեջի  ուսանողների  2 թիմի  մասնակցությամբ:  Մրցույթը անցկացվեց 5 սպորտային  խաղերով. 1. Վազք 50 մ Պարանի ձգում Բազկամարտ Քաշոցի / նստած դիրքում`  փայտի …

Ապրիլի 15-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կայացավ դասախոս` Ս. Մանուկյանի դասարանի գեղանկարչություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ` Նազիկ Եղիազարյանի և Հայկ Շահինյանի գծանկար առարկայից անհատական ցուցահանդես` նվիրված հուշարձարանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Տնօրեն` Ն. Մուրադյանը իր բացման խոսքը սկսեց լռության րոպեով` ի հիշատակ զոհված հերոսների: Ապա շնորհավորեց և մատուցեց ուսանողներին անակնկալ` ցուցադրելով ընդունելության ժամանակ կատարած…

Մարտի 5-31- ը Երևանում կայացավ <<Արտ Մյուզիք>> արվեստի   VII Հանրապետական մրցույթ-փառատոնը,որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Արմավիրի արվեստի պետական քոլեջի և քոլեջին կից  պրակտիկայի բաժնի սովորողները:Մասնակցելով մրցույթին ուսանողները և պրակտիկայի բաժնի սաները արժանացան շնորհակալագրերի և  հետևյալ մրցանակների` Երգեցողության   բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի` Մելինե Նաջարան –  III մրցանակ, դասախոս` Հ.Հովհաննիսյան, նվագակցող`Լ. Սեդրակյան Երգ մասնագիտության  3-րդ դասարանի սան`…

Նոյեմբերի 31-ին Արմավիրի Արվեստի Պետական քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոս` Լ. Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց ունեցան մի շարք թանգարաններ: Օրը սկսվեց Ժամանակակից Արվեստի թանգարան այցով,որտեղ ուսանողները ծանոթացան հայ ժամանակակից նկարիչների բազմաժանր ստեղծագործություններին: Այնուհետև այցելեցին Ռուսական Արվեստի թանգարան,ծանոթացան բժիշկ և մեծ բարերար պրոֆեսոր Արամ Աբրահամյանի և նրա կնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հետ,որտեղ ներկայացված…

2015թ. ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Մուսա լեռան հաղթական հերոսսամարտի 100-ամյակը, որը Հայաստանում և սփյուռքում տոնվեց մեծ շուքով` բազմաթիվ տոնակատարություններ , միջոցառումներ և համերգներ: Հոկտեմբերի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հանրակրթական ցիկլի վարիչ` Ա. Ալավերդյանը I-ին կուրսի մասնակցությամբ անկացրեց գեղեցիկ գրական–երաժշտական ցերեկույթ: Միջոցառման հենց սկզբում 1 րոպե ոտնկայս լռությամբ հարգեցին Մուսա Լեռան…

Հոկտեմբերի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արմավիրի մարզի զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպել էր միջոցառում `‹‹ Աշխատանքի տոնավաճառ›› խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին մարզի գործատուներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ճանաչված արվեստագետներ: Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողները մասնակցեցին միջոցառմանը` ցուցադրելով իրենց լավագույն աշխատանքները, արժանացան մեծ գնահատականի: