Ապրիլի 15-ին կայացավ անհատական ցուցահանդես` նվիրված հուշարձարանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Ապրիլի 15-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կայացավ դասախոս` Ս. Մանուկյանի դասարանի գեղանկարչություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ` Նազիկ Եղիազարյանի և Հայկ Շահինյանի գծանկար առարկայից անհատական ցուցահանդես` նվիրված հուշարձարանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Տնօրեն` Ն. Մուրադյանը իր բացման խոսքը սկսեց լռության րոպեով` ի հիշատակ զոհված հերոսների: Ապա շնորհավորեց և մատուցեց ուսանողներին անակնկալ` ցուցադրելով ընդունելության ժամանակ կատարած իրենց առաջին աշխատանքները: Ելույթ ունեցան նաև փոխտնօրեն` Ռ.Համբարյանը և գեղարվեստի բաժնի վարիչ, դասավանդող դասախոս` Ս. Մանուկյանը: Ներկա էին դասախոսական կազմը, հյուրեր, ուսանողներ և ծնողներ: Ցուցահանդեսը դարձավ ավելի տպավորիչ և հուզիչ, երբ լսվեց ‹‹Կռունկ›› ստեղծագործության հնչյունները ջութակի դասախոս Տ. Պադարյանի կատարմամբ:

  • April 15, 2016
  • |