Նորություններ

           Հոկտեմբերի  17-ին  Արմավիրի արվեստի պետական  քոլեջի գեղարվեստի բաժնի  III, IV, V  կուրսերի  ուսանողները  ,  բաժնի   վարիչ`  Սիլվարդ Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ:    Ցուցասրահում  դիտեցին ուսանողների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև հանդիպում ունեցան  ուսանողների հետ , քննարկեցին ,  կարծիքներ փոխանակեցին  և խոստացան պարբերաբար  կազմակերպել հանդիպումներ քոլեջների միջև:  Մեծ տպավորություններով  քոլեջի ուսանողները  ուղևորվեցին  նկարիչների միություն,…

2014թ.-ի հոկտեմբերի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության բաժնի դասախոս ` Կասյա Մուրադյանը իր ողջ դասարանին մեկ անմոռանալի, ուսուցողական, գեղագիտական, հոգևոր մեծ սնունդով և երաժշտական բարձր որակով հագեցած օր պարգևեց: Ուսանողների հագեցած օրվա առաջին այցը եղավ Սուբ Էջմիածին Մայր Տաճար ,որտեղ իրենց խոսքն ուղղեցին առ Աստված: Այնուհետև հանդիպում ունեցան հոգևորական Հայր Դերենիկ աբեղայի հետ: Հայր…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում պարբերաբար նշվում են բոլոր տոներն ու ավանդույթները և կազմակերպվում  տարբեր բնույթի միջոցառումներ ու ցերեկույթներ: Հոկտեմբերի 3-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեծ շուքով  նշվեց ուսուցիչների մասնագիտական  օրվան նվիրված ցերեկույթ: Դասախոսներին ուսանողները շնորհավորեցին իրենց  կատարումներով, երգով և պարով, իսկ դիզայն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացան  գեղեցիկ և յուրօրինակ ցուցահանդեսով: Ուսուցչի օրվա կապակցությամբ իրենց…

Սեպտեմբերի 26-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները  ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնի կամավորների հետ հերթական այց կատարեցին Արմավիրի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց:  Ծրագրի նպատակն էր նպաստել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակությունում: Քոլեջի  սաները ելույթ ունեցան համերգային ծրագրով : Համերգային ծրագրում  ներառված էր  երգ, պար .երաժշտական տարբեր գործիքներով կատարումներ: Ցերեկույթից հետո երիտասարդները շրջայց…

Հուլիսի 1.ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ երգեցողության բաժնի Նունե  Մուրադյանի դասարանի 2.րդ կուրսի սովորող Մանե Բարեղամյանի մենահամերգը  Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ:Համերգին հնչեցին արևմտաեվրոպական ,ռուսական,հայկական ստեղծագործություններ:        

Հունիսի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում տիրում էր տոնական տրամադրություն: Այս անգամ այդ տրամադրությունը ստեղծել էին քոլեջին կից պրակտիկայի բաժնի պարարվեստի սաները: Փոքրիկները իրենց տարեվերջյան հաշվետու ելույթը վերածել էին տոնի, որտեղ հանդիսատեսին ներկայացան գեղեցիկ պարերով:

Տարեվերջյան հաշվետու համերգին մեծ ոգևորությամբ սպասում էին ոչ միայն ուսանողները, այլ նաև դասատուները, քանի որ, պետք է ներկայացնեին իրենց ողջ տարվա արդյունքը: Համերգը կայացավ հունիսի 20-ին: Լայնածավալ ծրագրում ընդգրկված էին բոլոր բաժինները, իսկ մասնակիցներից շատերը տարբեր մրցույթ-փատատոնների մրցանակակիրներ էին: Համերգին հրավիրված էին հյուրեր տարբեր ուսումնական հաստատություններից, ազգային գրադարանից, Երևանի պետական կոնսերվատորիայից: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին…

Մոտեցավ  իր ավարտին ևս մեկ ուսումնական տարի: Չորս տարի առաջ քոլեջ ոտք դրած սովորողներն  արդեն գիտեին, որ այս կրթօջախից ձեռնունայն չեն հեռանալու, այլ լցված և բեռնավորված հաստատուն գիտելիքներով: Եվ այդ գիտելիքների  վառ դրսևորումը  պետական քննությոնների և դիպլոմների պաշտպանության լիարժեք   հանձնումն  էր: 2014 թ. հունիսի 19-ը ուսանողների համար և ուրախության և տխրության  օր էր:   Ուրախ էին…

Հունիսի  19-ին կայացավ Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից  պրակտիկայի բաժնի տարեվերջյան հաշվետու համերգը, որտեղ տաղանդաշատ փոքրիկները փայլեցին իրենց գեղեցիկ կատարումներով:  Քոլեջի տնօրեն ` Ն.Մուրադյանը շնորհավորեց փոքրիկներին իրենց գեղեցիկ ելույթի համար և մաղթեց նորանոր  հաջողություններ :    

Հունիսի 10-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում նորից պրոֆեսոր Ծ. Հովհաննիսյանի դասարանն էր: Իր մենահամերգով ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհի Հանրապետական և միջազգային մրցույթների հաղթող` Էթերի Հովհաննիսյանը: Նա հանդիսատեսին ներկայացավ իր կատարողական բարձր արվեստով և երաժտականությամբ: Էթերին զարմանալի կերպով կարողացավ գրավել հանդիսատեսի ուշադրությունը, թափանցել նրանց ներաշխարհը`կատարելով…