Ցերեկույթ Արմավիրի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում

Սեպտեմբերի 26-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները  ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնի կամավորների հետ հերթական այց կատարեցին Արմավիրի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց:  Ծրագրի նպատակն էր նպաստել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակությունում: Քոլեջի  սաները ելույթ ունեցան համերգային ծրագրով : Համերգային ծրագրում  ներառված էր  երգ, պար .երաժշտական տարբեր գործիքներով կատարումներ: Ցերեկույթից հետո երիտասարդները շրջայց կատարեցին  հաստատությունում՝ հերթական  անգամ ծանոթանալով  երեխաների առօրյային: Ճաշի ժամին ուսանողները  մասնակից եղան խոհանոցում տարվող աշխատանքներին և փորձեցին ինչ որ բանով օգտակար լինել նրանց:  Ուսանողներին  հաջողվեց  ուրախացնել երեխաներին ` առօրյան դարձնելով տոնական : Քոլեջի սաները  այս միջոցով փորձեցին սովորեցնել  և համոզել   երեխաներին , որ իրենց խնդիրները չեն կարող խանգարել՝ լինելու հասարակության լիիրավ անդամ:

  • September 26, 2014
  • |