Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում

           Հոկտեմբերի  17-ին  Արմավիրի արվեստի պետական  քոլեջի գեղարվեստի բաժնի  III, IV, V  կուրսերի  ուսանողները  ,  բաժնի   վարիչ`  Սիլվարդ Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ:    Ցուցասրահում  դիտեցին ուսանողների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև հանդիպում ունեցան  ուսանողների հետ , քննարկեցին ,  կարծիքներ փոխանակեցին  և խոստացան պարբերաբար  կազմակերպել հանդիպումներ քոլեջների միջև:  Մեծ տպավորություններով  քոլեջի ուսանողները  ուղևորվեցին  նկարիչների միություն, որտեղ ցուցադրված էր  ,, Հին Երևան,,  խորագրով ցուցահանդեսը: Ուսանողները ունեցան հագեցած օր և մեծ ոգևորությամբ  վերադարձան:

  • October 17, 2014
  • |