Ապրիլի 2

Ինչպես գիտենք ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ հասարակությունը նշում է 20-րդ դարասկզբի ամենահանցավոր ոճրագործությունը: Այս տարի լրանում է  հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը:

Այդ  անօրինակ հանցավոր արարքի հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից և թուրքական  յաթաղանից  մազապուրծ սփռվեց աշխարհով մեկ, իսկ 1.5 միլիոն  հայ զոհ գնաց  ցեղասպանությանը:

Անցել է մեկ դար, սակայն հայությունը չի մոռանում ոճիռը,  ծիծեռնակաբերդը` զոհերի հուշակոտողը  ամեն տարի ապրիլի 24-ին միլիոնավոր մարդկանց ուխտատեղի է դառնում:

Սակայն մեր ժողովուրդը հասկացել է, որ ապրելով ու ստեղծագործելով , մեր ավանդույթներն ու մշակույթը զարգացնելով պետք է վրեժ լուծի չարիքի դեմ:

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօրվա հանդիսավոր համերգը լավագույն ապացույցն է, որ մեր քոլեջը իր գործունեության ընթացքում , մեծ ջանադրությամբ  կատարում է իր սուրբ առաքելությունը ` սերունդներին  դաստիարակելով և ուսուցանելով ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեծ ժառանգությանը:

Համերգին մասնակցում էին երգեցողության  բաժնի դասախոսերի`  Նունե Մուրադյանի, Համեստ Հովհաննիսյանի, Եսթեր Թորչյանի, Կասյա Մուրադյանի, Տաթև Պապյանի ուսանողները `  անհատական կատարումներով  և  քոլեջի երգչախումբը `   խմբավար  Մարի Զաքարյանի   ղեկավարմամբ:  Ներկա էին  մարզային գրադարանի  տնօրեն` Ա.Ղազարյանը     իր աշխատակիցներով, Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի Արմավիր  մարզի  ղեկավար Ա. Արշակյանը , <<Արմավիրի զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության տնօրեն `. Ն.Առաքելյանը …

  • April 2, 2015
  • |