Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում

        Հայոց մեծ  եղեռնի նահատակների թվում անմահ անուն է Կոմիտասը: Պատահական չէ որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նոխօրեին  Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները ներկայացրեցին մի դրվակ  Կոմիտասի ծավալած  երաժշտական  գործունեության մասին, իրենց տուրքը մատուցելով եղեռնի զոհերի հիշատակին:

Բեմադրությունը ստացվել էր կարճ, բովանդակալից ու հուզիչ:

Կոմիտասի դերակատար` Գևորգ Գինոսյանը հնչեցրեց << Հորովել>> ,  <<Գարուն ա>> երգերը,    երգչախումբը երգում էր <<Ալագյազ>>,   <<Խնկի ծառ>>-ը:

Դրաման ավարտվում է  կոտորածի տեսարաններով , Կոմիտասի հոգեկան ցնցող ապրումներով:

Թուրք ենիչերների դերակատարների  դաժանությունները , լրացվում են  եղեռնի ահասարսուր  պատկերներով,  որոնք ցուցադրվում էին էկրանին զուգահեռաբար: Ներկաները հուզվել էին, այնքան բնական ու ազդեցիկ էր  ներկայացումը:

Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների << Կոմիտասը>>  իսկական դաս էր`  ոգեկոչման և նահատակ մեր բոլոր մեծերի հիշատակը անմահացնելու միտումով:

  • April 20, 2015
  • |