2014թ.-ի հոկտեմբերի 16-ին

2014թ.-ի հոկտեմբերի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության բաժնի դասախոս ` Կասյա Մուրադյանը իր ողջ դասարանին մեկ անմոռանալի, ուսուցողական, գեղագիտական, հոգևոր մեծ սնունդով և երաժշտական բարձր որակով հագեցած օր պարգևեց: Ուսանողների հագեցած օրվա առաջին այցը եղավ Սուբ Էջմիածին Մայր Տաճար ,որտեղ իրենց խոսքն ուղղեցին առ Աստված: Այնուհետև հանդիպում ունեցան հոգևորական Հայր Դերենիկ աբեղայի հետ: Հայր Սուրբի  օրհնությունից հետո  ոգեշնչված ուսանողները Կ. Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին Ռուբեն- Սևակի թանգարան , այնուհետև օպերայի և բալետի թատրոն: Դիտեցին Պերգոլեզի<<Stabat Mater>> և Պիացցոլլա<< Տանգո>> բալետները: Ուսանողները հիացած բարձրագույն արժեքներով վերադարձան տուն:

  • October 16, 2014
  • |