Նորություններ

Հունիսի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի գեղարվեստ և դիզայն մասնագիոտւթյունների I-IV դասարանների աշակերտները կազմակերպել էին  ավարտական ցուցահանդես, որտեղ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ներկայացնում էին իրենց աշխատանքները:    

Մայիսի 29.ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ժողովրդական նվագարանների բաժնի համերգը   ուսանողների և քոլեջին կից պրակտիկայի բաժնի աշակերտների մասնակցությամբ: Դասատուներ` Մ.Ասատրյան, Շ.Մկրտչյան,Վ.Համբարյան,Ա.Գրիգորյան,Հ.Մարտիրոսյան Նվագակցողներ`Լ.Մաղաքյան,Հ.Մարտիրոսյան  

                Մայիսի  27-ին   մեծ  ոգևորություն  և ուրախ տրամադրություն էր տիրում Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում և դահլիճում:  Կարծես հայտնված լինեինք հեքիաթային մի փոքրիկ աշխարհում,  որտեղ շրջում էին տարբեր տարազներով, տարբեր տարիքի աղջիկներ և տղաներ: Այդ օրը քոլեջի երգեցողության բաժնի դասատու` Կ,Մուրադյանը կազմակերպել էր դասարանական  համերգ, բայց ոչ ավանդական ձևով, այլ համերգը վերածել էր  հեքիաթային  տոնի,…

Մայիսի  23 –ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռներն էր  բացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի առջև դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ուսուցողական բնույթի նմանատիպ ծրագրերի հաճախակի կազմակերպումը  քոլեջի տնօրինության կողմից , սովորողների մոտ հետաքրքրություն և սեր առաջացնելու համար է իրականացվում , իրենց մասնագիտութոյւնների նկատմամբ :…

Մայիսի 16-ին Արմավիրի արվեստի պետական քո;լեջում համերգային ծրագրով հանդես եկան քոլեջի և քոլեջին կից պրակտիկայի բաժնի  Գյումրու  ,,Վերածնունդ,,  միջազգային  մրցույթ-փառատոնի մասնակիցները: Փորձառու և բանիմաց  դասատուներ` Հ.Հովհաննիսյանի, Կ.Մուրադյանի. Ե.Թորչյանի, Մ.Ասատրյանի և Վ.Համբարյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ  մասնակիցները  մրցույթ-փառատոնում  արժանացել  էին  պատվավոր  մրցանակների ` դիպլոմների և պատվոգրերի:  

Մայիսի 12-13 –ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեկնարկեց ամենամյա երաժշտագիտական  կոնֆերանս, որին  մասնակցում էր  Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Երաժշտագիտական  կոնֆերանսի  նպատակն էր բացահայտել ուսանողների կարողությունները`  մասնագիտական  նյութի տիրապետում, վերլուծություն , եզրակացությունների և երաժշտական աշխարհում կատարվող մի շարք դրսևորումների գնահատում: Արմավիրի արվեստի պետական քոլեջի ներկայացուցիչն էր` 4-րդ կուրսի ուսանողուհի` Հերմինե Հարությունյանը  / ղեկավար Արմենուհի Բաբլոյան/:…

Մայիսի 8-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի շնորհալի ուսանողները մասնակցեցին Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոնի հետ կազմակերպած միջոցառմանը` նվիրված Շուշիի ազատագրման 22 ամյակին: Միջոցառումը տեղի ունեցավ <<Մարշալ Բաղրամյանի>> անվան ուսումնականան զորամասում, որտեղ իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև քոլեջի ուսանողական խորհուրդը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության  99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չէր կարող մնալ Արմավիրի արվեստի պետական քոլեջը: 1915 թ  կոտորոծներին զոհ դարձաց 1,5 միլիոն  անմեղ զոհերին նվիրված հիշատակի օր էին կազմակերպել քոլեջի սովորողները: Իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո քոլեջի սովորողները մասնակցեցին նաև Արմավիրի մարզային երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպած երթին ` դեպի Երվանդաշատ , որտեղ տեղի ունեցավ…

Գարնանային ուրախ և տոնական տրամադրությունը Արմավիրի արվեստի պետական քոլեջում շարունակվում է: Այս անգամ ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսով և համերգային ծրագրով հանդես եկան քոլեջին կից պրակտիկայի բաժնի առաջին դասարանցիները: Օրը հիշարժան էր սաների համար, քանի որ նրանք հանդես էին գալիս իրենց անդրանիկ ելույթով: Փոքրիկները , որպես օրվա հուշ պարգևատրվեցին անդրանիկ պաստառներով:  …

Արմավիրի արվեստի պետական  քոլեջի  երգեցողության բաժնի դասատու` Կ.Մուրադյանը սովորողների ուսւոմն ավելի արդյունավետ դարձնելու, բարձր ճաշակ ձևավորելու , օպերային  արվեստի    ծանոթանալու  համար   ապրիլի 3-ին  երգեցողության բաժնի սովորողների հետ   այցելեցին    Ջ.Վերդիի   ,,Տրուբադուր,,   օպերան :