Մայիսի 23

Մայիսի  23 –ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռներն էր  բացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի առջև դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ուսուցողական բնույթի նմանատիպ ծրագրերի հաճախակի կազմակերպումը  քոլեջի տնօրինության կողմից , սովորողների մոտ հետաքրքրություն և սեր առաջացնելու համար է իրականացվում , իրենց մասնագիտութոյւնների նկատմամբ :

Քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը  իր երախտագիտությունը հայտնեց պրոֆեսոր` Ծովինար Հովհաննիսյանին, հանձնելով նրան շնորհակալագիր :

  • May 23, 2014
  • |