Հունիսի 10

Հունիսի 10-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում նորից պրոֆեսոր Ծ. Հովհաննիսյանի դասարանն էր: Իր մենահամերգով ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհի Հանրապետական և միջազգային մրցույթների հաղթող` Էթերի Հովհաննիսյանը: Նա հանդիսատեսին ներկայացավ իր կատարողական բարձր արվեստով և երաժտականությամբ:
Էթերին զարմանալի կերպով կարողացավ գրավել հանդիսատեսի ուշադրությունը, թափանցել նրանց ներաշխարհը`կատարելով տարբեր ժանրերի ստեղծագործություններ:

  • June 10, 2014
  • |