Հունիսի 19 – ևս մեկ ուսումնական տարվա ավարտ

Մոտեցավ  իր ավարտին ևս մեկ ուսումնական տարի: Չորս տարի առաջ քոլեջ ոտք դրած սովորողներն  արդեն գիտեին, որ այս կրթօջախից ձեռնունայն չեն հեռանալու, այլ լցված և բեռնավորված հաստատուն գիտելիքներով: Եվ այդ գիտելիքների  վառ դրսևորումը  պետական քննությոնների և դիպլոմների պաշտպանության լիարժեք   հանձնումն  էր:

2014 թ. հունիսի 19-ը ուսանողների համար և ուրախության և տխրության  օր էր:   Ուրախ էին , որ ոտք են դնում իրենց համար կյանքի նոր էտապ  և տխուր էին , քանի որ բաժանվում էին  իրենց սիրելի քոլեջից ու դասատուներից, ովքեր  ոչ մի ջանք  չխնայեցին տալու նրանց այն  ամեն գիտելիքները , որ անհրաժեշտ էր նոր սերունդներ կրթելու համար:

Արդեն ավանդույթ դարձած դիպլոմների  հանձնման  գեղեցիկ արարողությունից հետո, երաժշտական  բաժնի ուսանողները  կազմակերպիչ` Մ.Խաչատրյանի օգնությամբ  կազմակերպել  էին փոքրիկ հրաժեշտի ելույթ:

  • June 19, 2014
  • |