Վարպետության դասընթաց

Արմավիրի արվեստի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են վարպետության դասընթացներ, որոնք անցկացնում են անվանի մարդիկ, պրոֆեսորներ, փայլուն մասնագետներ: 2016թ. մայիսի 4-ին քոլեջում անցկացվեց հերթական վարպետության դաս, Երևանի Կոմիտսի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի պրոֆեսոր` Ալլա Գալստյանի ղեկավարությամբ: Վարպետության դասին մասնակցում էին երգեցողության բաժնի վոկալ համույթի դասախոսները, նվագակցողը և II-IV կուրսերի ուսնողները: Դասի ընթացքում մասնագիտական հարցերի քննարկումները ուղեկցվում էին մասնակիցների կատարումներով, որոնց հավանություն և մասնագիտական արժեքավոր խորհուրդներ էր տալիս պրոֆեսոր` Գալստյանը: Վարպետության դասերը մեծապես նպաստում են մանկավարժների և ուսանողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանը:

  • May 4, 2016
  • |