Իմ Հայաստան ազատ, անկախ

Անկախ Հայաստանի Հանրապետությունը արդեն 25 տարեկան է:  Համայն Հայության ամենակարևոր իրադարձության` անկախության հռչակման տոնը Հայաստանում նշվում է առանձնահատուկ շուքով, որին անմասն չմնաց Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Մեր բոլորի նպատակն է Հայաստանը տեսնել հզոր և բարեկեցիկ , սահմանները խաղաղ և ապահով, և այդ ամենին  մենք  կհասնենք  միասնական ջանքերով: Անկախության տոնի կապակցությամբ քոլեջի ուսանողները հանրակրթական ցիկլի վարիչ` Ա.Ալավերդյանի ղեկավարությամբ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մուտքով: Հետո բոլորը մեկ րոպե լրությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում և մեր Հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանող Հայկական ազգային բանակի զոհված զինվորների հիշատակին: Միջոցառումը համեմված էր անկախությանը նվիրված բանաստեղծություններով և հայրենասիրական երգերով: Վերջում հնչեց Հայաստանի  Հանրապետության հիմնը: Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը շնորհակալական խոսքեր հնչեցրեց նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար , ակնկալելով նմանատիպ դասարանական միջոցառումների շարունակական բնոււյթը :

  • May 13, 2016
  • |