Նորություններ

Մարտի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի 1-ին դասարանի աշակերտները դասախոս Մ. Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին կանանց և աղջիկների տոնին նվիրված գարնանային գունեղ ցուցահանդես, որին ներկա էին ծնողներ, դասախոսներ և ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան դիզայն բաժնի դասախոս` Մ. Բաղդասարյանը, փոխտնօրեն` Ռ. Համբարյանը և գեղարվեստի բաժնի վարիչ` Ս. Մանուկյանը: Փոքրիկները ներկայացան գեղեցիկ խոսքերով…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը շնորհավորում է պրակտիկայի բաժնի դասատու`Հ.Նիկոլյանին և աշակերտ`Գոհար Հարությունովային Դելփյան խաղերի 11-րդ երիտասարդական միջազգային մրցույթում կերպարվեստ անվանակարգում III կարգի դափնեկրի կոչմանը արժանանալու կապակցությամբ :

2016 թ. նոյեմբերի 6-ին Արմավիրի  Արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն և դիզայն>> մասնագիտությունների ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին քաղաք Էջմիածնի մի շարք թանգարաններ: Առաջին այցը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի թանգարանն էր, որտեղ ուսանողները ծանոթացան հայ մեծանուն նկարչի բազմաժանր աշխատանքներին  (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ) և իմացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այնուհետև այցելեցին հայազգի աշխարհահռչակ…

Հոկտեմբերի 12-ին Արմավիր քաղաքի Սրբ. Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյաը և նույն եկեղեցու երիտասարդաց միության ատենապ` Ս. Ավետիսյանը ,Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Ն. Մուրադյանի նախաձեռնությամբ այցելեցին քոլեջ և ունեցան հանդիպում ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր երիտասարդների քրիստոնեական դաստեարակության և մշակութային ժառանգության փոխանցումը:

Արմավիրի արվեստի պետական քոլեջում << Սեյվ դե չիլդրեն>> <<Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար>> (SIVEE) ծրագրի շրջանակներում իրականացվում է եռամսյա դասընթացներ: Հայտարարության և տեղեկատվության ոչ ֆորմալ տարածման արդյունքում քոլեջ են դիմել հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ Արմավիր քաղաքից և հարակից գյուղական համայնքներից, որոնք ընտրել են դասընթացի ուղղությունները: գործում են հետևյալ դասընթացների խմբերը` կար ու…

Տնօրինությունը ջերմորեն շնորհավորում է մանկավարժական կազմին մասնագիտական տոնի ` ուսուցչի օրվա առթիվ… Ցանկանալով առողջություն, անձնական երջանկություն,ստեղծագործական աշխատանքի նոր եռանդ և բազում հաջողություններ…  

Հայաստանի անկախության 25-րդ ամյակին նվիրված տոնակատարություններ տեղի ունեցան նաև Արմավիրի մարզում: Տոնական միջոցառումը Արմավիր քաղաքում սկսվեց զոհված ազատամարտիկի հուշարձանին ծաղիկներ դնելով: Երթին մասնակցում էին Արմավիր մարզպետ`Ա.Ղահրամանյանը, բարձրաստիճան հյուրեր և բազմաթիվ քաղաքացիներ: Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումը Արմավիր քաղաքում շարունակվեց Արմավիրի մշակույթի տանը, որտեղ իրենց անմոռաց  և գեղացիկ ելույթներով հանդես եկան նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի…

Հունիսի 24-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում մենահամերգով ելույթ ունեցավ դաշնամուրային բաժնի դասախոս`Ելենա Վարդազարյանի դասարանի 2-րդ կուրսի ուսանողուհի,Գյումրու <<Վերածնունդ>> VIII միջազգային մրցույթ -փառատոնի դափնեկիր` Մարիամ Մխիթարյանը : Դահլիճում էին ներկա քոլեջի դասախոսները,ծնողները:Ներկա էր նաև Մարիամ Մխիթարյանի երաժշտական դպրոցի տարիների առաջին դասավանդող դասատու `Հ. Կարապետյանը, որը շատ հուզված էր և հպարտ : Հնչեցին Յ.Ս. Բախի, Յ.…

Այս տարի Արմավիրի արվեստի պետական քոլեջը բոլորեց իր հոբելյանական 26-րդ գարունը: Այդ տարիների ընթացքում քոլեջը մասնակցելով հանրապետական և միջազգային բազմաբնույթ մրցույթների ու փառատոների ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, պատվավոր նվաճումներ և հաղթանակներ: Նշենք որ, պատվավոր տեղերի մի մասն էլ քոլեջը գրավեց մասնակցելով 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված Արտ մյուզիք VII և ՄԵղեդի I հանրապետական մրցույթ-փառատոներին և…