Դաշնամուրային մենահամերգ

Հունիսի 24-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում մենահամերգով ելույթ ունեցավ դաշնամուրային բաժնի դասախոս`Ելենա Վարդազարյանի դասարանի 2-րդ կուրսի ուսանողուհի,Գյումրու <<Վերածնունդ>> VIII միջազգային մրցույթ -փառատոնի դափնեկիր` Մարիամ Մխիթարյանը : Դահլիճում էին ներկա քոլեջի դասախոսները,ծնողները:Ներկա էր նաև Մարիամ Մխիթարյանի երաժշտական դպրոցի տարիների առաջին դասավանդող դասատու `Հ. Կարապետյանը, որը շատ հուզված էր և հպարտ : Հնչեցին Յ.Ս. Բախի, Յ. Հայդնի, Յ. Սիբելիուսի, Ֆ.Շոպենի, Ֆ. Լիստի, Գրիգ-Գինզբուրգի ստեղծագործությունները, որոնք առաջացնում էին դահլիճում հուզմունքի պահեր և անդադար բուռն ծափահարություններ: Դասախոսի կատարած աշխատանքը ակնհայտ էր:

  • June 24, 2016
  • |