Անկախություն-եռագույն հպարտություն

Հայաստանի անկախության 25-րդ ամյակին նվիրված տոնակատարություններ տեղի ունեցան նաև Արմավիրի մարզում: Տոնական միջոցառումը Արմավիր քաղաքում սկսվեց զոհված ազատամարտիկի հուշարձանին ծաղիկներ դնելով: Երթին մասնակցում էին Արմավիր մարզպետ`Ա.Ղահրամանյանը, բարձրաստիճան հյուրեր և բազմաթիվ քաղաքացիներ: Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումը Արմավիր քաղաքում շարունակվեց Արմավիրի մշակույթի տանը, որտեղ իրենց անմոռաց  և գեղացիկ ելույթներով հանդես եկան նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները, քոլեջի ժող.նվագարանների բաժնի դասախոս` Ա.Գրիգորյանը: Հնչեց նաև Արմավիրի  արվեստի պետական  քոլեջի տնօրեն , վաստակաշատ երգչուհի `Նունե Մուրադյանի անզուգական ձայնը, որը հյուրերին պատճառեց  անմոռանալի  գեղագիտական հաճույք: Քոլեջի ուսանողները կատարեցին նաև Կոմիտասի <<Հորովելը>>:

Նշենք, որ անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպված անկախ սերունդ խորագրով համերգը, որին ներկա էին հազար հարյուր երաժիշտ-կատարողներ, իրենց փայլուն մասնակցություն ունեցան նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի  լարային բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի` Հասմիկ Գալսյանը և քոլեջին կից պրակտիկայի բաժնի սան` Վալենտինա Հունանյանը :

Եվս  մեկ անգամ քոլեջի անունից շնորհավորում ենք բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում ենք , որ Հայաստանը միշտ լինի խաղաղ և անկախ: Շնորհավոր տոնդ , սիրելի Հայ ժողովուրդ :

  • September 30, 2016
  • |