Մարտի 8-ին նվիրված ցուցահանդես

Մարտի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի 1-ին դասարանի աշակերտները դասախոս Մ. Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին կանանց և աղջիկների տոնին նվիրված գարնանային գունեղ ցուցահանդես, որին ներկա էին ծնողներ, դասախոսներ և ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան դիզայն բաժնի դասախոս` Մ. Բաղդասարյանը, փոխտնօրեն` Ռ. Համբարյանը և գեղարվեստի բաժնի վարիչ` Ս. Մանուկյանը: Փոքրիկները ներկայացան գեղեցիկ խոսքերով և երգերով: Նրանք շնորհավորեցին իրենց մայրիկներին և նրանց նվիրեցին իրենց աշխատանքներից: Ցուցահանդեսը եզրափակվեց երեխաների գույնզգույն, պայծառ և գարնանային ջերմությամբ ու թարմությամբ հագեցած նկարների դիտումով: Նրանք կարծես մի քանի վայրկյան կտրվում էին իրականությունից և տեղափոխվում փոքրիկների հեքիաթային աշխարհ:

  • March 9, 2017
  • |