Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար

Արմավիրի արվեստի պետական քոլեջում << Սեյվ դե չիլդրեն>> <<Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար>> (SIVEE) ծրագրի շրջանակներում իրականացվում է եռամսյա դասընթացներ: Հայտարարության և տեղեկատվության ոչ ֆորմալ տարածման արդյունքում քոլեջ են դիմել հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ Արմավիր քաղաքից և հարակից գյուղական համայնքներից, որոնք ընտրել են դասընթացի ուղղությունները: գործում են հետևյալ դասընթացների խմբերը` կար ու ձև, ֆուրշետ, գեղարվեստական ձևավորում, քանդակագործություն: Ծրագրի իրականացման նպատակն է ինտեգրել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, զարգացնել մասնագիտական կարողությունները, և նպաստել հետագա զբաղվածության ապահովմանը:

 

 

 

  • October 11, 2016
  • |