Նորություններ

2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների  միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց…

Հունիսի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում  տեղի ունեցավ հաշվետու համերգ, որտեղ գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան քոլեջի տարբեր բաժինների շնորհալի սաները:   Միջոցառումն անցավ տոնական հաճելի և բարձր տրամադրությամբ:

Այսօր՝ ս/թ հունիսի 22-ին, Արվավրրի արվեստի պետական քոլեջում թևածում էր տոնական տրամադրություն: Քոլեջի դահլիճում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, չնայած քաջ գիտակցելով, այդուհանդերձ հերթական անգամ քոլեջը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս…

Քոլեջի տնօրեն, ԵՊԿ-ի դասախոս ` Ն.Մուրադյանի ուսանող` Մեգի Սարգսյանի մենահամերգը : 2017 թ. մաիսի 17-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ քոլեջի երգեցողության բաժնի նախկին շրջանավարտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող` Մեգի Սարգսյանի մենահամերգը` Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ: Համերգում ընդգրկված էին Կոմիտասի ստեղծագործությունները : Մեգին այն կատարեց անթերի և հիասկանչ, որի վկայությունն…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը շնորհավորում է նշված դասախոսներին և սովորողներին` <<Արտ Մյուզիք >> արվեստի VIII մրցույթ-փառատոնին ` պատվավոր տեղեր և պատվոգրեր արժանանալու կապակցությամբ: Երգեցողության Դասախոս` Համեստ Հովհաննիսյան Քոլեջի ուսանող` Մելինե Նաջարյան I կարգի մրցանակ Քոլեջին կից Պ/Բ` Տիգրանուհի Մարգարյան III կարգի մրցանակ Ալվարդ Մեսրոպյան IV կարգի մրցանակ Երգեցողության Դասախոս` Արմեն Ավետիսյան Քոլեջ` Անահիտ Սերոբյան…

2017թ.մայիսի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ  քոլեջի և քոլեջին կից պրակտիկայի բաժնի երգեցողության դասատու` Համեստ Հովհաննիսյանի  դասարանական համերգը` Լիաննա Սեդրակյանի նվագակցությամբ: Ելույթ ունեցող 7 աշակերտներից  ` 5 –ը` Հանրապետական և Միջազգային մրցույթների մրցանակակիրներն էին:  Համերգին հնչեցին հայ, ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները:  Համերգի վերջում տնօրեն` Ն.Մուրադյանը իր գովեստի խոսքը հնչեցրեց  կատարված դժվար, բեղմնավոր  և…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը շնորհավորում է նշված դասախոսներին և սովորողներին` <<Արտ Մյուզիք >> արվեստի VIII մրցույթ-փառատոնին ` պատվավոր տեղեր և պատվոգրեր արժանանալու կապակցությամբ: Երգեցողության Դասախոս` Համեստ Հովհաննիսյան Քոլեջի ուսանող` Մելինե Նաջարյան I կարգի մրցանակ Քոլեջին կից Պ/Բ` Տիգրանուհի Մարգարյան III կարգի մրցանակ Ալվարդ Մեսրոպյան IV կարգի մրցանակ Երգեցողության Դասախոս` Արմեն Ավետիսյան Քոլեջ` Անահիտ Սերոբյան…

2017 թ. ապրիլի 30-ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ հայտնի և տաղանդաշատ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նկարչի տուն-թանգարանում նրանք ծանոթացան գույների վարպետի բազմաժանր աշխատանքներին, իսկ արվեստանոցում ուսանողների համար ամենահետաքրքրականը գեղանկարչի նկարչական պարագաներն էին: Այնուհետև ուսանողները այցելեցին Կասկադ, որտեղ ականատես եղան…

2017 թ. մարտի 25-ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն և դիզայն>> մասնագիտությունների ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Սարյանի տուն-թանգարանի գիդը մանրամասնորեն ներկայացրեց նկարչի կյանքը, գործունեությունը և իհարկե, նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Շատ հետաքրքիր էր Սարյանի արվեստանոցը, որտեղ ուսանողները դիտեցին նրա կյանքից…