Համեստ Հովհհանիսյանի դասարանական համերգը

2017թ.մայիսի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ  քոլեջի և քոլեջին կից պրակտիկայի բաժնի երգեցողության դասատու` Համեստ Հովհաննիսյանի  դասարանական համերգը` Լիաննա Սեդրակյանի նվագակցությամբ: Ելույթ ունեցող 7 աշակերտներից  ` 5 –ը` Հանրապետական և Միջազգային մրցույթների մրցանակակիրներն էին:  Համերգին հնչեցին հայ, ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները:  Համերգի վերջում տնօրեն` Ն.Մուրադյանը իր գովեստի խոսքը հնչեցրեց  կատարված դժվար, բեղմնավոր  և արդյունավետ աշխատանքի համար:

 

 

 

 

 

  • May 16, 2017
  • |