Քոլեջի շրջանավարտի մենահամերգ

Քոլեջի տնօրեն, ԵՊԿ-ի դասախոս ` Ն.Մուրադյանի ուսանող` Մեգի Սարգսյանի մենահամերգը :
2017 թ. մաիսի 17-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ քոլեջի երգեցողության բաժնի նախկին շրջանավարտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող` Մեգի Սարգսյանի մենահամերգը` Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ: Համերգում ընդգրկված էին Կոմիտասի ստեղծագործությունները : Մեգին այն կատարեց անթերի և հիասկանչ, որի վկայությունն էր հանդիսատեսի բուռն և չդադարողծափահարությունները: Ակնհայտ էր փորձառու մասնագետ , իր գործի հմուտ գիտակ ` Ն.Մուրադյանի հսկայական քրտնաջան աշխատանքը, որի արդյունքում Մեգի Սարգսյանը իր ուսումը այժմ շարունակում է Կոնսերվատորիայում:
Քոլեջի ուսումնառության տարիների ընթացքում Մեգի Սարգսյանը մասնակցել է միջազգային և հանրապետական միցույթ-փառատոնների, նվաճելով բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր: Եվ այսօր էլ Ն.Մուրադյանի ղեկավարությամբ, որը հանդիսանում է նաև իր դասախոսը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ` Մ.Սարգսյանը իր համերգային փայլուն ծրագրով հանդես եկավ իր հարազատ քոլեջում:

  • May 17, 2017
  • |