‹‹Ազգային խաղերի մրցումներ›› միջոցառումը ‹‹Սպորտի ժառանգություն›› խորագրով

Ս/թ  ապրիլի  23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջը կազմակերպել էր ‹‹Ազգային  խաղերի մրցումներ››  միջոցառումը  ‹‹Սպորտի ժառանգություն››  խորագրով ` նվիրված    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան : Մրցույթը անցկացնում էր ֆիզիկական կուլտուրայի  դասախոս` Է .Մարտիրոսյանը քոլեջի  ուսանողների  2 թիմի  մասնակցությամբ:  Մրցույթը անցկացվեց 5 սպորտային  խաղերով.

  1. 1. Վազք 50 մ
  2. Պարանի ձգում
  3. Բազկամարտ
  4. Քաշոցի / նստած դիրքում`  փայտի  ձգում/
  5. Վոլեյբոլ

Մասնակիցներին ոգեշնչում էին  ուսանողական  և դասախոսական կազմը: Ամբողջ քոլեջում տիրում էր աշխույժ և առույգ մթնոլորտ: Հաղթող ճանաչված  թիմին տնօրեն` Ն.Մուրադյանը պարգևատրեց պատվոգրով , իսկ մյուս թիմին ` խրախուսեց շնորհակալագրով : Տնօրենը հորդորեց հաճախակի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ :

  • April 23, 2016
  • |