Երգեցողության բաժնի համերգ` նվիրված քոլեջի հիմնադ

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ երգեցողության բաժնի համերգ` նվիրված քոլեջի հիմնադրման 25–ամյակին: Համերգին մասնակցում էին դասախոսներ` Հ. Հովհաննիսյանի, Կ. Մուրադյանի, Ե. Թորչյանի, Տ. Պապյանի ուսանողները, որոնք հանդես եկան անհատական և համույթային կատարումներով: Ներկաները տպավորված էին, հիացած բարձր որակի կատարումներով, եղան բազմաթիվ դրական արձագանքներ և ելույթներ: Քոլեջի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Արմավիրի արվեստի պետական քոլեջում շարունակվում է:

  • May 25, 2015
  • |