Համերգ նվիրված քոլեջի հիմնադրման 25-ամյակին

Մայիսի 8-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ դաշնամուրային , լարային ,ընդհանուր դաշնամուր բաժինների մասնակցությամբ համերգ` նվիրված քոլեջի հիմնադրման 25 –ամյակին: Համերգին մասնակցում էին դասախոսներ` Լ. Մաղաքյանի, Ե. Վարդազարյանի, Կ. Համբարձումյանի, Տ. Պադարյանի, Ջ. Մկրտչյանի, Ա. Իկիլիկյանի, Հ. Գրիգորյանի, Ա. Դանիելյանի, Ա. Հակոբյանի ուսանողները, որոնք հանդես եկան անհատական և անսամբլային կատարումներով , ինչպես նաև դաշնամուրային նվագակցությամբ:

  • May 8, 2015
  • |