Այսօր ԱԱՊՔ -ի կարիերայի կենտրոնի պատասխանատու Գ.Եսայանը կազմակերպել էր սեմինար-դասընթաց <<Ինչու ընտրել մասնագիտությունը>> թեմայով։ Դասընթացին մասնակցում էին առաջին կուրսի ուսանողները։ Դասընթացի նպատակն էր սովորողների հետ բացահայտել անձի անհատական առանձնահատկությունները և այս կամ այն մասնագիտության պահանջների համապատասխանությունը, ձևավորել պատասխանատվություն, ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու կարողություններ։ Շոշափվեց նաև <<Կիբերանվտանգություն>> թեման, տեղեկացվեցին սոցցանցերից օգտվելու կանոնների, հնարավոր վտանգների և…
Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքի, հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի հավաք, որն ուղարկվեց մեր սահմաններն անսասան պահող մեր քաջարի մարտիկներին:Հավաքին ակտիվորեն մասնակցեցին քոլեջի տնօրինությունը, դասախոսական և վարչական անձնակազմը, ողջ ուսանողությունը և բազմաթիվ շրջանավարտներ :Սա մի փոքրիկ քայլ էր ու հիանալի առիթ մեկտեղելու մեր բոլորիս խիղճն ու օգնությունը մեկ վայրում:…
Այսօր ԱԱՊՔ Կարիերայի պատասխանատու Գ.Եսայանը 3-րդ կուրսի 1-ին խմբի ուսանողների հետ անցկացրեց սեմինար <<Կիբերանվտանգություն>> (ֆիշինգ) թեմայով: Ելնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակից ` այսօր շատ կարևոր է ուսանողներին բացատրել իրավիճակը, լուրերից օգտվելու կանոնները, զգուշացնել սոցցանցերում հնարավոր վտանգների և ապատեղեկատվության մասին: Սեմինարի ընթացքում ուսանողները ծանոթացան զանգվածային և թիրախային հարձակումների , երկկողմանի անվտանգության համակարգի հետ:
Սիրելի հայրենակիցներ, Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը և ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորին մեր ամենանվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: Մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ…
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի երգեցողություն, դուդուկ, դհոլ և երաժշտական տեսական առարկաներ մասնագիտությունների դասախոսների, իրավախորհրդատուի, բուժքրոջ թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,…
Հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Այս տոնական օրը քոլեջի տնօրինությունը և աշխատակազմը սահմանված կարգով դիմավորեցին 1-ին կուրսեցիներին: Ուսանողներին ջերմաչափելուց և դահլիճ ուղղորդելուց հետո նրանց նորամուտը ողջունեցին քոլեջի տնօրեն Ն. Մուրադյանը, փոխտնօրեններ Ռ.Համբարյանը և Հ.Քուրդյանը։ Ուսումնակազմակերպական կարևորագույն հարցերի պարզաբանումներից հետո իրականացվեց 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի…
Սիրելի ուսանողներ, դասախոսներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է բոլորին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Թեպետ այս տարի մեր ուսանողների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվելու է 14 օրից, սակայն խորհրդանշական այս օրն առավել հիշարժան է բոլոր աշակերտների և ուսանողների համար: Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում ու ցանկանում,…
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի մասնագիտական ուսումնական հաստատության կարիերայի ստորաբաժանման պատասխանատուի, նվագակցողի, ռուսաց լեզու առարկայի, դիզայն , դերասանական արվեստ, երգեցողություն, դուդուկ, դհոլ և երաժշտական տեսական առարկաներ մասնագիտությունների դասախոսների թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), Փաստաթուղթ (դիպլոմ)՝…
Օգոստոսի 5-10 Արմավիրի արվեստի պետական քոլեջում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ անցկացվեցին 2020-21 ուստարվա բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները։ Ստորև տեղադրված աղյուսակից կարող եք ծանոթանալ քոլեջի 2020-21 ուստարվա ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկին։
Սիրով տեղեկացնում ենք, որ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական արվեստ և երգեցողություն բաժինների սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվավոր մրցանակների։ Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դափնեկիր ուսանողներին և աշակերտներին, նրանց ծնողներին, ինչպես նաև դասախոսներ’ Ե.Վարդազարյանին, Ա.Հակոբյանին, Տ.Պադարյանին, Ս.Խաչատրյանին և Հ.Հովհաննիսյանին , ովքեր մեծ ներդրում…