ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրելի դասախոս, շնորհավորում ենք Ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթում ենք բոլորիդ անսպառ եռանդ, մասնագիտական բազում հաջողություններ, մանկավարժական բեղուն գործունեության։
Մարտական այս թեժ օրերին դասախոսին և մանկավարժին է վստահված մի կարևոր առաքելություն` հայրենասիրություն ու քաջակորով վճռականություն սերմանել երիտասարդ սերնդի մեջ, վառ պահել ազգային գիտակցության և ինքնության պահպանման կարևորագույն գաղափարախոսությունը, նորօրյա հերոսների անօրինակ սխրանքներով բարձրացնել կրթվող սերնդի հայրենասիրական ոգին և ազատասիրության` հային բնորոշ անկրկնելի կամքը։
Մեր պայքարն արթար է ու հաղթական։ Հպարտ եղեք ձեր սաներով, ովքեր այսօր իրենց արժանի երախտիքն են մատուցում ողջ ազգին։
  • October 5, 2020
  • |