ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԻՆ

Այսօր Արմավիրի արվեստի պետական​ քոլեջում ​ կազմակերպվեց առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքի, հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի հավաք, որն ուղարկվեց մեր սահմաններն անսասան պահող մեր քաջարի մարտիկներին:Հավաքին ակտիվորեն մասնակցեցին քոլեջի տնօրինությունը, դասախոսական և​ վարչական անձնակազմը, ողջ ուսանողությունը և բազմաթիվ ​ շրջանավարտներ :Սա մի փոքրիկ քայլ էր ու հիանալի առիթ​ մեկտեղելու մեր բոլորիս խիղճն ու օգնությունը մեկ վայրում:
​ Հոգու թրթիռով ենք սպասում այսօր բանակում գտնվող ​ մեր դիրքապահ ուսանողների վերադարձին, քանզի նրանք են մեր ժամանակի իրական և գործող հերոսները:
​ ​ Առանձնակի հպարտությամբ ենք լցված, երբ տեսնում եմ հերոսական սերնդի արժանավոր հետնորդներին` տաղանդավոր, աշխատասեր, հայրենապաշտ մեր ուսանողներին, որոնք պատրաստ են հայրենիքի առաջին իսկ կանչով գնալու իրենց ավագ եղբայրների, հայրերի​ ու պապերի արժանավայել ճանապարհով ու ​ այս օրհասական պահին սեփական արյամբ ջրելու Ծառը Հայրենյաց…
  • September 29, 2020
  • |