ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԱՏԱՑԱԾ ՄԵՐ ՍԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական վայրագ հրոսակախմբի ավերիչ գործուղությունների կիզակետում հայտնված Արցախի մարտական դիրքերում իրենց հայրենի հողը պաշտպանող մեր քաջարի զինվորները, կենաց​ ու մահու կռիվ մղելով` անառիկ են պահում հայոց սահմանները` մի թիզ հող անգամ չզիջելով արյունարբու ու բարբարոս ոսոխին:
​ ​ Այդ պայքարի քաջակորով զավակներից են մեր կրթօջախի սաներ Աշոտ Թադևոսյանը և Արմեն Թովմասյանը, որոնց սխրանքը մեկն է այն հազարներից, որ այսօր ցուցաբերում են մեր տոկուն և առյուծասիրտ կտրիճները` ահ ու սարսափ պատճառելով վախկոտ ելուզակներին, որոնք զենքի ուժով ուզում են տեր դառնալ դարերով մեզ պատկանած հողին, բայց…
          Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
​Դուք հողմերի պես կկորչեք​ վայրագ:
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Հովհաննես Շիրազ
Ձեր սխրանքը անմոռանալի է, իսկ հայրենիքին մատուցած երախտիքը`​ ոգևորիչ Ձեր սերնդակիցների համար: Երախտապարտ ենք Ձեզ, սիրելի՛ Աշոտ և Արմեն, որ Ձեր անձնվիրությամբ բարձր եք պահում մեր հայրենիքի պատիվը, շնորհակալ ենք Ձեր մայրերից, որ այդքան հերոսություն ու հայրենասիրություն են սերմանել Ձեր մեջ:
​ ​ Խոնարհվում ենք Ձեր և Ձեր բոլոր մարտական ընկերների առջև, վիրավորներին մաղթում շուտափույթ​ ապաքինում, իսկ սահմանին կանգնած մեր առյուծասիրտ քաջերին տոկուն կամք, ուժ ու կորով: Աստված թող պահապան լինի Հայոց հողը անձնվիրաբար պաշտպանող բոլոր զինվորներին։
Փառք Ձեզ, հաղթանակ կերտող հերոսներ:
  • October 3, 2020
  • |