Սիրելի՜ կանայք և աղջիկներ, Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով գարնանաբույր և ծաղկափթիթ առավոտներ, նորանոր սպասումներ, երջանիկ և բերկրալից ակնթարթներ, ընտանեկան անդորրություն և սեր։ Անշուշտ պատահական է, բայց թերևս ոչ պատահականություն, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի…
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը և ողջ աշխատակազմը սրտանց շնորհավորում են քոլեջի ժողգործիքներ բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Գրետա Վարդանյանին ` <<Կամերտոն֊Սոլիստ>> ազգային նվագարանների կատարողական արվեստի և ժողովրդական երգի միջազգային || առցանց մրցույթ֊փառատոնում տարած փայլուն հաղթանակի և <<Մեծ մրցանակին>> արժանանալու կապակցությամբ: Մեր ուսանողուհու մեծագույն հաղթանակի առթիվ շնորհավորում ենք նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային…
Սիրով տեղեկացնում ենք, որ Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները, մասնակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտական ազգային կենտրոնի կողմից կազմակերպվող <<Հայոց աշխարհ>> 10-րդ համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին, արժանացել են վկայականների: Քոլեջի տնօրունությունը և ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է տաղանդաշատ սաներին ձեռք բերած հաջողությունների համար։ Մեր սաների մեծագույն հաղթանակների առթիվ շնորհավորում…
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով… Գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու…
Սիրով տեղեկացնում ենք, որ ԱԱՊՔ ՊՈԱԿ_ի Կարիերայի կենտրոնը, համագործակցելով ոլորտային մասնագետների հետ, ուսանողներին ուղղորդել է մասնակցելու <<Նորաձևության և դիզայնի պալատ>>_ի կողմից կազմակերպվող երկշաբաթյա դասընթացին՝ <<Անձնական նախաձեռնողականությունը որպես հաջողության գրավական>> թեմայով։ Դասընթացի մասնակցության հայտ ներկայացրել են քոլեջի 30 սովորող, որից հաստատվել է 3-ը։ Դասընթացի ավարտին քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողուհի Իզաբելլա Տիգրանյանը, ցուցաբերելով ակտիվ մասնակցություն և բարձր…
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի իրավախորհրդատուի , գնումների համակարգողի , ինչպես նաև գործավարի թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ, Անձնագրի պատճենը, Ինքնակենսագրություն…
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Նունե Մուրադյանը և ողջ աշխատակազմը, սրտանց շնորհավորում են քոլեջի դհոլահարների համույթի բոլոր ուսանողներին ` 2020թ.-ին մեկնարկված <<Արտ Մյուզիք>> արվեստի XI միջազգային մրցույթ-փառատոնում տարած փայլուն հաղթանակի և 1-ին կարգի դափնեկրի կոչման ն արժանանալու կապակցությամբ: Սիրով տեղեկացնում ենք նաև, որ 2021թ-ին Ծաղկաձորում <<Սքայ Արտ>>-ի կողմից կազմակերպված համերգի ընթացքում քոլեջի պարարվեստի բաժնի ուսանողուհիներն…
Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ. Քուրդյանի, բաժնի վարիչներ Ե.Վարդազարյանի և Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-ամյակին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործիքային կատարողական արվեստ, երգեցողություն, պարարվեստ, դերասանական արվեստ բաժիններում սովորող տաղանդաշատ սաները։ Շնորհակալություն ենք հայտնում մասնակից ուսանողներին, ինչպես նաև դասախոսներ’ Ե.Վարդազարյանին, Տ.Պադարյանին, Ա.Ավետիսյանին, Ս.Արզումանյանին, Ա. Ալավերդյանին, Լ.Մանուկյանին, Բ.Շախսուվարյանին, Վ.Վարդանյանին, Հ.…
Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջի լարային և երգեցողության բաժնի ուսանողներ Վալենտինա Հունանյանը, Հարություն Եդիգարյանը և Սամվել Արշակյանը մասնակցեցին հայ զինվորին նվիրված «Ապրել… Արարել… Շարունակել…» խորագիրը կրող երաժշտական ցերեկույթին, որն անցկացվում էր Nook Coffee-tea-ում։ Տեղեկացնենք, որ տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է Help Purchase Prosthetics For Founded Soldiers In Armenia բարեգործական հիմնադրամին։ Շնորհակալություն ենք…
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի 1 դիզայն (442 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն), 1 դաշնամուր (490 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն և 0,5 միավոր պրակտիկայի բաժնի վարիչ) մասնագիտությունների, մաթեմատիկա (148 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն) առարկայի դասախոսի, իրավախորհրդատուի (0,5 միավոր), գնումների համակարգողի (0,5 միավոր), ինչպես նաև մեթոդիստի (0,5 միավոր) թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար…