ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը և ողջ աշխատակազմը սրտանց շնորհավորում են քոլեջի ժողգործիքներ բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Գրետա Վարդանյանին ` <<Կամերտոն֊Սոլիստ>> ազգային նվագարանների կատարողական արվեստի և ժողովրդական երգի

միջազգային || առցանց մրցույթ֊փառատոնում տարած փայլուն հաղթանակի և <<Մեծ մրցանակին>> արժանանալու կապակցությամբ:

Մեր ուսանողուհու մեծագույն հաղթանակի առթիվ շնորհավորում ենք նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական արվեստի բաժնի դասախոսներ Աննա Ալավերդյանին և Ելենա Վարդազարյանին, ինչպես նաև շնորհալի այս ուսանողուհու տաղանդի բացահայտման և նրա առաջընթացի կայացման գործում մեծ դեր ունեցած Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին` իրենց պատվավոր գործը փայլուն իրականացնելու և նման ուսանողուհի կրթելու համար:

Մեծ խանդավառությամբ և անհամբերությամբ է մեր կրթօջախը սպասում իր սիրելի սաների հաղթանակներին, որոնք նորանոր լիցքեր ու բերկրանք են հաղորդում թե տնօրինությանը, թե ուսումնադաստիարակչական անձնակազմին։

  • March 5, 2021
  • |