ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՀԻՄԱՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր <<Մշակութային Հայաստան>> հիմնադրամի կազմակերպիչ Գ. Վ. Գևորգյանին:

Հիմանդրամի կողմից իրականացրած 6-րդ համազգային փառատոնի ընթացքում պատվո պարգևաշնորհման արժանացան քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, տարբեր շքանշաններով պարգևատրվեցին դասախոսներ` Տ.Պադարյանը, Հ.Մարտիրոսյանը, Ա.Ալավերդյանը, Լ.Վարդանյանը, Ա.Ավետիսյանը, Ա.Մարտիրոսյանը, Հայաստանում և նրա սահմաններից դուրս մշակույթի պահպանման, տարածման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Աշակերտների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծագույն վաստակի համար քոլեջի մի շարք դասախոսներ արժանացան պատվոգրերի: Պատվոգրեր և շքանշաններ շնորհվեցին նաև 6-րդ համազգային փառատոնի ընթացքում փայլուն ելույթներով հանդես եկած մեր տաղանդաշատ սաներին, ինչպես նաև գեղանկարչության և դիզայնի բաժնի ուսանողներ ` Լիլիա Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Ստյոպա Սարգսյանին և Հունան Բարսեղյանին։

  • March 12, 2021
  • |