ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրով տեղեկացնում ենք, որ
ԱԱՊՔ ՊՈԱԿ_ի Կարիերայի կենտրոնը, համագործակցելով ոլորտային մասնագետների հետ, ուսանողներին ուղղորդել է մասնակցելու <<Նորաձևության և դիզայնի պալատ>>_ի կողմից կազմակերպվող երկշաբաթյա դասընթացին՝ <<Անձնական նախաձեռնողականությունը որպես հաջողության գրավական>> թեմայով։ Դասընթացի մասնակցության հայտ ներկայացրել են քոլեջի 30 սովորող, որից հաստատվել է 3-ը։ Դասընթացի ավարտին քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողուհի Իզաբելլա Տիգրանյանը, ցուցաբերելով ակտիվ մասնակցություն և բարձր արդյունքներ, անցել է լավագույն տասնյակը և ստացել վկայական և առաջնային փաթեթ իրենց նախաձեռնությունները սկսելու համար։
Շնորհավորում ենք Իզաբելլա Տիգրանյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություն իր նախաձեռնություններում։
Կարիերայի կենտրոնը շարունակում է իր ակտիվ համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների հետ’ կազմակերպելով տարաբնույթ մրցույթներ և բանավեճեր։ Վերջերս կենտրոնը, համագործակցելով ՄԻՏՔ ՀԿ_ի հետ, III կուրսի ուսանողներին ուղղորդել է մասնակցելու <<ՖԱԿՏՈՒՄ>> բանավեճի ակումբի ոչ ֆորմալ դասընթացներին ։ Դասընթացի թեմաներն էին՝<<Բանավեճի հիմունքներ>>, <<Քննադատական մտածողություն>>, <<Հանրային խոսք>>։ Դասընթացի նպատակն է հզորացնել երիտասարդների քննադատական մտածողությունը, հանրային խոսքի հմտությունները և թիմային աշխատանքի կարողությունները։ Դասընթացի ավարտից հետո կազմակերպեցին բանավեճ_մրցույթ մասնակիցների միջև։Մեր քոլեջի ուսանողները, հավաքելով բավականին բարձր միավորներ, հաղթահարելով մի քանի փուլեր, անցան եզրափակիչ փուլ։ Ուսանողներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակ եզրափակիչ մրցույթում։
  • February 16, 2021
  • |