Ապրիլի 10 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> բաժնի 4 – րդ և <<Գեղանկարչություն>> բաժնի 5 – րդ կուրսերի ուսանողները <<Արվեստի պատմություն>> առարկայի դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի մի շարք թանգարաններ: Առաջին թանգարանը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանինն էր: Այստեղ ուսանողները ծանոթացան նկարչի բազմաժանր գործերին: Աբեղյանի թանգարանում բացվել էր հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի…
Ապրիլի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հյուրընկալ դահլիճում տաղանդաշատ ուսանողուհի Գրետա Վարդանյանի մենահամերգն էր ։ Քանոնի քաղցրանուշ հնչյունները թևածում էին դահլիճի լռության մեջ’ ունկնդիրների սրտերը լցնելով հույզերով ու ջերմությամբ։Շնորհալի երիտասարդ քանոնահարուհու` մեկը մյուսին գերազանցող հրաշալի կատարումները վկայում են խոստումնալից և բեմական մեծ ապագայի մասին։ Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը,…
Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, նաև մայրերին մեծարելու նկատառումով Արմավիրի արվեստի պետական քոլեջում ապրիլի 7-ին անցկացվեց տոնական համերգ, որտեղ քոլեջի բոլոր բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով, ներկաներին կտրելով իրականությունից` տարան երգի, երաժշտության հրաշալի աշխարհ: Համերգի ավարտին քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանը շնորհավորեց ներկա կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ օրվա առթիվ…
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի… Այս խոսքերով սկսվեց Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումը, որը կազմակերպվել էր Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի դասախոս Ն.Վարդանյանը`քոլեջին կից պրակտիկայի բաժնի նկարիչ սաների մասնակցությամբ։ Տաղանդաշատ աշակերտները պատրաստել էին Հարության տոնի խորհուրդը ներկայացնող թեմատիկ սեղաններ։ Ներկաները կարևորեցին տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը, որն առավել կարևոր է հատկապես մատաղ…
Ապրիլի 5-7 ԱԱՊՔ.գեղարվեստի բաժնի դասախոս Զ.Հակոբյանը վարպետաց դաս անցկացրեց գծանկար առարկայից գեղնկարչություն մասնագիտության II,III,IV և V կուրսի ուսանողների համար:Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու և սպառիչ պատասխան ստանալու կատարվող աշխատանքի տեխնիկայի վերաբերյալ:Եվ ստացած գիտելիքը փորձեցին վերարտադրել թղթին:
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հարության կամ Զատկի տոնը։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը Սուրբ Զատիկի տոնի առթիվ սրտանց շնորհավորում է բոլորին։ Թող Աստծո սուրբ օրհնությունը սփռվի ամենուր’ մաքրագործելով մարդկային բոլոր մեղքերն ու հոգու արատները, թող աստվածային լույսով լցվեն մեր մտքերն ու հոգիները’…
Նորից հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի իրավախորհրդատուի (0,5 միավոր) թափուր տեղերի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ, Անձնագրի պատճենը, Ինքնակենսագրություն (Ձև 4), Թափուր աշխատատեղը…
Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր <<Մշակութային Հայաստան>> հիմնադրամի կազմակերպիչ Գ. Վ. Գևորգյանին: Հիմանդրամի կողմից իրականացրած 6-րդ համազգային փառատոնի ընթացքում պատվո պարգևաշնորհման արժանացան քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, տարբեր շքանշաններով պարգևատրվեցին դասախոսներ` Տ.Պադարյանը, Հ.Մարտիրոսյանը, Ա.Ալավերդյանը, Լ.Վարդանյանը, Ա.Ավետիսյանը, Ա.Մարտիրոսյանը, Հայաստանում և նրա սահմաններից դուրս մշակույթի պահպանման, տարածման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Աշակերտների կրթության և…
Սիրով տեղեկացնում ենք, որ Արմավիրի արվեստի պետական քոլեջի պրակտիկայի բաժնի պարային համույթը մասնակցել է <<Մինորա>> մշակութային կենտրոնի կողմից կազմակերպած “BIG DANCE” երաժշտական հանրապետական փառատոնին, փայլուն ելույթ ունենալու համար մեր սաները արժանացել են պատվոգրերի: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է տաղանդաշատ սաներին, ինչպես նաև դասատու` Լ. Մանուկյանին, գրանցած հաջողությունների համար և մաղթում նորանոր հաղթանակներ:
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք. …