Բաց դաս` նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին

Ապրիլի 22-ին ​ Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս Ա. Մովսիսյանը 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացրեց ​ բաց դաս` նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին:

Դասի բացումը կատարեց Ա.Մովսիսյանը` ներկաներին փոխանցելով տերյանական շունչն ու հոգին, կարոտն ու սերը, գեղագիտական արժեքները: Ողջ դասի ընթացքում ուսանողներն ասմունքեցին ​ տարբեր բանաստեղծություններ հեղինակի <<Մթնշախի անուրջներ>> և <<Երկիր Նայիրի>> շարքերից, իսկ երաժիշտ ուսանողները կատարեցին հեղինակի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Ամենուր թևածում էր տերյանական թախիծն ու սերը, իսկ ուսանողների ձեռքերով նկարված նկարները, ծաղիկները, դանդաղ երաժշտությունն ու ասմունքը տերյանական զգացմունքային երանգներ էին հաղորդում դասին:

  • April 22, 2021
  • |