ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱԺՆԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…

Այս խոսքերով սկսվեց Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումը, որը կազմակերպվել էր Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի դասախոս Ն.Վարդանյանը`քոլեջին կից պրակտիկայի բաժնի նկարիչ սաների մասնակցությամբ։ Տաղանդաշատ աշակերտները պատրաստել էին Հարության տոնի խորհուրդը ներկայացնող թեմատիկ սեղաններ։
Ներկաները կարևորեցին տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը, որն առավել կարևոր է հատկապես մատաղ սերնդին նրա խորհուրդը փոխանցելու և պահպանելու տեսանկյունից։

  • April 7, 2021
  • |