ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

Ապրիլի  14-ին Արմավիրի արվեստի  պետական քոլեջի տարբեր բաժինների  2-րդ և 3-րդ ​ կուրսի մի շարք ​ ուսանողները դաս. գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի ​ և քոլեջի մասնագիտական կողմնորոշման կենտրոնի պատասխանատու Գ.Եսանայի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ուսանողները ծանոթացան մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկի փաստագրական վկայություններին, իսկ հուշահամալիր այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցին ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ուսանողները այցելեցին մեծանուն հայազգի նկարիչ Մ.Սարյանի տուն-թանգարան: Անվանի  հայ գեղանկարչի ներկայացված   աշխատանքները ուսանողների համար ներշնչանքի մեծ աղբյուր դարձան։

Մշակութային օրը շարունակվեց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությամբ, որտեղ նրանք ​ քոլեջի ​ տնօրինության և դասախոսական​ անձնակազմի հետ միասին դիտեցին  Ժ.Բիզեի <<Կարմեն>> օպերան:

  • April 14, 2021
  • |