ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ <<ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ>> ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, նաև մայրերին մեծարելու նկատառումով Արմավիրի արվեստի պետական քոլեջում ապրիլի 7-ին անցկացվեց տոնական համերգ, որտեղ քոլեջի բոլոր բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով, ներկաներին կտրելով իրականությունից` տարան երգի, երաժշտության հրաշալի աշխարհ:
Համերգի ավարտին քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանը շնորհավորեց ներկա կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ օրվա առթիվ ‘ մաղթելով քաջառողջություն, անսահման սեր, խաղաղություն ու ընտանեկան երջանկություն։

  • April 7, 2021
  • |